‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա››-ն բոլորեց իր 13 ամյակը

2020-09-25

Սեպտեմբերի 18-ին լրացավ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի 13-ամյակը: Այդ կապակցությամբ կազմակերպված աշխատակազմի հեռավար ժողովի ընթացքում շնորհավորական ուղերձով հանդես եկավ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը: Պարոն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին արդյունավետ աշխատանքի համար, մաղթեց բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ:

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն միակ վարկային կոոպերատիվ կազմակերպությունն է Հայաստանում և տարածաշրջանում: Կոոպերատիվի անդամ-փայատեր են հանդիսանում ավելի քան 8,000 գյուղացիական տնտեսություններ, անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք: Իր գործունեության 13 տարիների ընթացքում կոոպերատիվը վարկավորել է իր անդամ-փայատերերին՝ առավելապես գյուղատնտեսության ոլորտում:

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն մշտապես գտնվել է իր հաճախորդների կողքին: Մեր կարգախոսն է. ‹‹Մենք վարկատու ենք և՛ լավ, և՛ վատ օրերին՝ ներկա և գալիք սերունդների համար››:

 

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...