‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն հայտարարում է կազմակերպության 2021, 2022 թվականների ֆինանսատնտեսական հաշվետվությունների աուդիտի մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.
- աուդիտորական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության և միջազգային ճանաչում, հեղինակություն,
- առկա է առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ,
- առկա է ՀՀ տարածքում գործող բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում աուդիտի իրականացման փորձ,
- աուդիտրական խմբում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան ֆինանսական կազմակերպության աուդիտորի փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ, վկայական կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
Մրցույթի հայտերը ներկայացվում են փակ ծրարով` ծրարի վրա նշելով.
- մրցույթի անցկացման վայրի հասցեն,
- մրցույթի անվանումը,
- հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:
Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`
- մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը,
- Հայաստանի Հանրապետության, Անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրներում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,
- աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի, ինչպես նաև աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,
- աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները,
- աուդիտի ծառայության արժեքը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը,
- ըստ հայտատուի այլ անհրաժեշտ ֆինանսական տվյալներ և փաստաթղթեր:
Աուդիտն իրականացնող ընկերության կողմից աուդիտորական եզրակացության տրամադրման վերջնաժամկետ է սահմանվում յուրաքանչյուր տարվա մայիսի 20-ը:
Մրցույթն անցկացվելու է ք. Երևան, Քաջազնունի 18 հասցեում:
Մրցույթի հայտերը ընդունվում են մինչև 25.05.2021թ.-ը:
Հայտերը կարող եք ուղարկել Accounting@fca.am էլ. հասցեին:
Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցույթի տեխնիկական պայմաններով երկրորդ փուլ անցած մասնակիցներից ֆինանսական` գնային առավել ցածր առաջարկ ներկայացրած կազմակերպությունը:
Մրցույթի հայտերը բացվում են 26.05.2021թ.-ին ժամը 17:00-ին և ամփոփվում են մինչև 27.05.2021թ.-ի ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (010) 55-08-31 կամ (010) 55-07-41 հեռախոսահամարներով:
‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ