‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա››-ն կոչ է անում միանալ ԱԹՍ-ների վերազինման ծրագրի դրամահավաքին

2020-10-30

Հայրենակիցնե՛ր,
Մի քանի օր առաջ երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ընտանիքը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է՝ ‹‹Օդային պատերազմում հաղթելու համար առաջարկում ենք հենց այսօրվանից սկսել ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ գործընթաց՝ առնվազն 100 Արմաթ լաբորատորիա անօդաչու թռչող սարքերի /ԱԹՍ/ անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով: Վերազինման արդյունքում հաջորդ տարի մենք կունենանք 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ` նույն օդաչուներ, ովքեր կփրկեն հարյուրավոր կյանքեր ռազմական պայմաններում››:
Ես բախտ եմ ունեցել Կարենի հետ իր կենդանության օրոք քննարկելու այս հարցերը և գիտեմ, թե ինչքան էր ինքը կարևորում մեր երկրի անվտանգությունը և ինչ ջանքեր էր ինքը ձեռնարկում այդ ուղղությամբ: Բավական է միայն նայել Սյունիքի մարզում նրա ներկայացրած ծրագիրը Արմաթ ինժեներական դասարանների զարգացման հարցում:
Ցավոք, ինքը այսօր մեզ հետ չէ…
…Անցած պատերազմական ամիսը մեզ ցույց տվեց, թե ինչ աններելի բացթողումներ ունենք մենք այդ բնագավառում, և ինչ անգնահատելի գին ենք վճարում դրա համար…
Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի ղեկավարությունը որոշում է ընդունել աջակցել Կարեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությանը և ԱԹՍ-ների վերազինման ծրագրի դրամահավաքին փոխանցել 20 (քսան) միլիոն ՀՀ դրամ: https://armeniasputnik.am/.../ats-sepakan-banak...
Կոչ եմ անում Ֆարմ Կրեդիտ Արմենիա կոոպերատիվի մոտ ինը հազար անդամ – փայատերերին, մեր աշխատակիցներին, այլ վարկային կազմակերպությունների ղեկավարներին, աշխատակիցներին, ինձ ճանաչող բոլոր անձանց՝ աջակցել ԱԹՍ-ների վերազինման ծրագրին:
Մեզ պատրաստված օպերատոր-զինվորներ են պետք և՛ այսօր, և՛ վաղը…
Մենք, միայն մենք կարող ենք պաշտպանել մեր հողը….
Փոխանցում կատարել ԱՏՁՄ ՀԿ հաշվեհամարներին.
Դրամային հաշվեհամար՝ 220313350278000 (AMD)՝ նպատակային դաշտում գրելով ‹‹ԱԹՍ վերազինում››։
Դոլարային հաշվեհամար՝ 220313350153001 (USD)
Արմեն Գաբրիելյան
‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ
Գլխավոր գործադիր տնօրեն/ նախագահ
ՀՀ վարկային կազմակերպությունների միության նախագահ
Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...