Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11

Նոյեմբերի 1-ին Ֆարմ Կրեդիտը մասնակցեց մեծածավալ անվանական ծառատունկի։ Մեր թիմի 40 աշխատակիցներ ջանասիրությամբ ներգրավվեցին «Իթերնալս» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված այս նախաձեռնությանը: Միջոցառումը միտված էր աջակցելու Լեռնանիստ գյուղում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արման Արկադիկի Սարգսյանին նվիրված համայնքային զբոսայգու ստեղծմանը: Ծառատունկի ընթացքում մեր աշխատակիցները տնկեցին ավելի քան 400 ծառ:

Մասնակցելով նման միջոցառումների՝ մենք աջակցում ենք շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության մշակույթի  տարածմանը։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Իթերնալս» բարեգործական հիմնադրամին՝ այս նախաձեռնությունը առաջնորդելու համար, և սպասում ենք նմանատիպ այլ հնարավորությունների:

Վերադառնալ նախորդ էջ