Ֆարմ Կրեդիտը MFR-ից ստացել է ինստիտուցիոնալ վարկանիշ եւ Ոսկե վկայագիր

2022-05-02

MicroFinanza Rating (MFR) (Իտալիա) անկախ միջազգային վարկանիշային ընկերությունը ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ին շնորհել է α-low ինստիտուցիոնալ վարկանիշ եւ հաճախորդների պաշտպանության սկզբունքներին համապատասխանության առավելագույն՝ Ոսկե վկայագիր (CPC Gold certificate):
Վարկանշավորմանը նախորդել են վեցամսյա ուսումնասիրության եւ գնահատման աշխատանքները՝ ներառելով կազմակերպության բոլոր գործընթացների եւ գործառույթների ուսումնասիրությունը, ինչպես տեղում աշխատակիցների եւ հաճախորդների հետ հարցազրույցների միջոցով, այնպես էլ տարածաշրջանային գրասենյակներ այցելությամբ:MFR-ի վարկանշավորման կոմիտեի ղեկավար Իվան Սանինոն նշել է. ‹‹Վարկանիշը շնորհվել է վարկային կոմիտեի կողմից մանրակրկիտ քննարկումների արդյունքում: Այն համապատասխանում է կազմակերպության ֆինանսական կայունության լավ հեռանկարին, որի վրա կարող են ազդել գործառնական կամ տնտեսական պայմանների վատթարացումը: Կառույցը ունի լավ հիմքեր››

MFR սերտիֆիկացման կոմիտեի ղեկավար Յորիս Կրիսան գրել է հետեւյալ շնորհավորանքները. ‹‹Վկայագրի ոսկե (Gօld) մակարդակը ձեռքբերումների ամենաբարձր մակարդակն է եւ նշանակում է, որ հավաստագրված կազմակերպությունը համապատասխանում է հաճախորդների պաշտպանության առավել խիստ չափանիշներին, որոնք ներկայացված են միջազգային չափորոշիչներում: Մեր կողմից ցանկանում եմ նշել, թե որքան ոգեւորիչ էր ուղեկցել կազմակերպությանն այս գործընթացում, եւ մենք շնորհավորում ենք ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի ողջ թիմին››:

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈւՎԿ ԱԿ-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը ծավալում է ՀՀ մարզերում` տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր:  Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից եւ այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9600 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է 2.3 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները՝ 14.9 միլիարդ ՀՀ դրամ:

MFR-ը տրամադրում է անկախ վարկանիշներ եւ հավաստագրեր՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունը, դյուրացնել ներդրումները եւ խթանել ոլորտի պատասխանատու գործելակերպն ամբողջ աշխարհում: MFR-ի հաճախորդները հիմնականում ներդրողներ են, վերահսկողներ եւ բանկեր (հիմնականում միկրոֆինանսների, ՓՄՁ-ների եւ թվային ֆինանսավորման ոլորտներում): Ստեղծվել է 2000 թվականին որպես MicroFinanza Srl մայր ընկերության դուստր ընկերություն: Գլխամասային գրասենյակը տեղակայված է Իտալիայում, տարածաշրջանային գրասենյակների ցանցի միջոցով աշխատում է 4 մայրցամաքներում՝ ապահովելով լայն աշխարհագրական ծածկույթ:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

2024-11-15 Եվրոպական Ներդրումային Բանկը և Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը ստորագրել են 2,5 միլիոն...

Ֆարմ Կրեդիտը մասնակցեց ծառատունկի

2024-11-11 Ֆարմ Կրեդիտը, որպես պատասխանատու ֆինանսավորող, կարևորում է կայուն զարգացմանն ու համայնքային...