Դիտորդ խորհուրդ
Ներկա պահին դիտորդ խորհուրդը բաղկացած է փայատերերի կողմից ընտրված յոթ անդամներից և խորհրդի կողմից նշանակված մեկ անկախ անդամից:
Սերյոժա Հայրապետյան
Դիտորդ խորհրդի նախագահ
Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ
Պրն. Սերյոժա Հայրապետյանը, որպես գյուղապետ, պատասխանատու է գյուղի բնակիչների կենսամակարդակի բարելավման, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով ֆինանսական ռեսուրսների հայթայթման, գյուղում իրականացվող բոլոր կարևոր միջոցառումների կազմակերպման և այլ խնդիրների լուծման համար: Հիսունչորս հեկտար կազմող նրա տնտեսությունը զբաղվում է ցորենի, խաղողի և պտղի արտադրությամբ:
Նա իրավագիտության գծով մագիստրոսի որակավորում է ստացել Սյունիքի մարզի "Գորիս" ինստիտուտում:
2011թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով պրն. Հայրապետյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով:
2014թ. հունիսի 16-ին պարոն Հայրապետյանը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ի խորհրդի կողմից վերընտրվել է որպես Դիտորդ խորհրդի նախագահ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Սերյոժա Հայրապետյանը ծնվել է 1966թ. հունվարի 23-ին:
Էլ. հասցե՝ seryozha.hayrapetyan@fca.am
Արտավազդ Խաչատրյան
Դիտորդ խորհրդի անդամ
Արմավիրի մարզ, գ. Առատաշեն
Արտավազդ Խաչատրյանը կրթություն է ստացել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետում, ավարտել է 1974թ.-ին՝ ստանալով գյուղատնտեսության արտադրության ինժեներ - մեխանիկի որակավորում: Կրթությունը շարունակել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, ապա 1980 թ.-ին, պաշտպանելով թեզը, ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ունի ավագ գիտաշխատողի գիտական կոչում:
Արտավազդ Խաչատրյանն ունի 5000 քմ ջերմոցային տնտեսություն Առատաշեն համայնքում. ջերմոցային բիզնեսում է արդեն 20 տարի: Նախկինում աշխատել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն, հետագայում որպես՝ Հայ Օգնության Ֆոնդի "Ագրոսերվիս" դուստր ձեռնարկության տնօրեն Առատաշեն համայնքում:
2002թ.-ին հիմնադրել է "Արտո Խաչատրյան" ՍՊԸ-ն և մինչ օրս հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրենը:
Արտավազդ Խաչատրյանը ծնվել է 01.01.1952թ.-ին:
Էլ. հասցե՝ artavazd.khachatryan@fca.am
Ռաֆիկ Օհանյան
Դիտորդ խորհրդի անդամ
Տավուշի մարզ, գյուղ Պտղավան
Որպես համայնքի ղեկավար, պարոն Օհանյանը պատասխանատու է գյուղում առկա այնպիսի կարևոր խնդիրների լուծման համար, ինչպիսիք են` գյուղի մաքրության ու կանաչապատման ապահովումը, կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար ռեսուրսների հայթայթումը, աջակցություն ընտանիքներին տներ կառուցելու հարցում: Նա նախկինում եղել է Պտղավանի միջնակարգ դպրոցի տնօրեն: Սկսած 2002թ.-ից զբաղեցնում է Վարդաշեն ՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը: Կազմակերպությունը զբաղվում է փախստականների կենսամակարդակի բարձրացման խնդիրներով: Պրն Օհանյանն ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: Ունի 6 հեկտար ցանքատարածություն և դեղձի այգի, որն ընդլայնվում է:
2014թ. հունիսի 16-ին Ռաֆիկ Օհանյանը վերընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Ռաֆիկ Օհանյանը ծնվել է 1956թ. նոյեմբերի 27-ին:
Էլ. հասցե՝ rafik.ohanyan@fca.am
Ռոլանդ Սուսունյան
Դիտորդ խորհրդի անդամ
Արարատի մարզ, գ․ Նարեկ
"Ֆարմ Կրեդիտ"-ի առաջին անդամ-փայատերերից է: Բնակվում է Արարատի մարզի Նարեկ գյուղում:
Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: 1994-1999թթ. սովորել է Հր. Աճառյանի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:
1998-2005թթ. աշխատել է ՀՀ Ոստիկանությունում:
2008-2012թթ. զբաղեցրել է Նարեկ համայնքի ղեկավարի պաշտոնը:
Զուգահեռ հիմնել և զարգացրել է բազմաճյուղ տնտեսություն: Զբաղվում է մեծամասամբ այգեգործությամբ և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ:
2018թ. հունիսին պարոն Սուսունյանը ընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ:
Ռոլանդ Սուսունյանը ծնվել է 1977թ. փետրվարի 20-ին:
Էլ. հասցե՝ roland.susunyan@fca.am
Արմեն Ստեփանյան
Դիտորդ խորհրդի անդամ
Կոտայքի մարզ
Արմեն Ստեփանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում:
1990-1995թթ. սովորել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում: Մասնագիտությամբ տնտեսագետ է:
1999-2000թթ. աշխատել է Գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտական կենտրոնում: 2010-2014թթ. Աշխատել է ագրոնախագիծ կենտրոնում: 2003 թ.-ից հիմնադրել է Ար – Արմ ՍՊԸ-ն, իսկ 2014թ.-ից՝ Ագրոբիզնես ՍՊԸ-ն, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սերմերի ներկրմամբ և վաճառքով: Արմեն Ստեփանյան առ այսօր Ար – Արմ ՍՊԸ-ի և Ագրոբիզնես ՍՊԸ-ի տնօրեն է:
2019թ. հունիսի 24-ին պարոն Ստեփանյանը ընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Արմեն Ստեփանյանը ծնվել է 02.01.1970 թ:
Էլ. հասցե՝ armen.stepanyan@fca.am
Էդվարդ Պետրոսյան
Դիտորդ խորհրդի անդամ
Վայոց Ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր
Պրն. Պետրոսյանն իր կրթությունը ստացել է Ռուսաստանում՝ Կոստրոմայի Գյուղատնտեսական Ինստիտուտում 1992թ.-ին: Ավարտել է Գյուղատնտեսական ֆակուլտետը և ստացել է համապատասխան մասնագիտացում:
Էդվարդ Պետրոսյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի գյուղատնտեսության և համայնքային աշխատանքի ոլորտում: Նա աշխատել է որպես Արփի համայնքի գյուղապետ 1999-ին 2008թթ.-ը: Պրն. Պետրոսյանն աշխատել է "Սյունիք" ՀԿ-ում որպես գյուղատնտես 01.05.2012թ.-ից մինչև 30.09.2012թ.՝ շարունակելով իր գործունեությունը Վայոց Ձորի մարզպետարանում որպես Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի ավագ մասնագետ:
Էդվարդ Պետրոսյանն այժմ ունի 837մ² ջերմոց, որտեղ աճեցնում է բանջարեղեններ: Ի լրումն ջերմոցի պրն. Պետրոսյանն ունի 1.4 հ այգի:
2014թ. հունիսի 16-ին պարոն Պետրոսյանն ընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:
Էդվարդ Պետրոսյանը ծնվել է 18.12.1964թ.-ին:
Էլ. հասցե՝ edvard.petrosyan@fca.am
Հարություն Զաքոյան
Դիտորդ խորհրդի անկախ անդամ
Հարություն Զաքոյանը կրթություն է ստացել Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետում՝ ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորում: Այնուհետև կրթությունը շարունակել է ք. Մոսկվայում՝ 1988-1992թթ-ին՝ Ն.Է Բաումանի անվ. պետական տեխնիկական համալսարանում, ստացել ՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հարություն Զաքոյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի էլ. շարժիչների գործարանից, որտեղ աշխատել է 1985-1988 թթ-ը: Ունի ակտիվ աշխատանքային գործունեություն տարբեր ֆինանսական կառույցներում՝ ինչպիսիք են ՀՀ Կենտրոնական բանկը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և այլ կառույցներ: 01.08.2017թ-ից առ այսօր շարունակում է աշխատել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամում՝ Արմավիր մարզային մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:
Հարություն Զաքոյանը ծնվել է 10.08.1962թ-ին:
Էլ. հասցե՝ harutyun.zakoyan@fca.am