
Նպատակային խումբ- "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ "Օնլայն սպառողական" վարկի համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի տևողության ընթացքում չի գերազանցի 65-ը:
Վարկի առավելագույն ժամկետ - Վարկերը տրամադրվում են մինչև 36 ամիս ժամկետով:
Ապահովվածություն - Վարկի համար գրավ կամ երաշխավորություն չի պահանջվում:
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:
Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365
Օրինակ՝
Վարկի գումարի մնացորդ` - 1,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք` - 20%
Օրական տոկոսագումարը = 1,000,000 x 20 %/365 = 547.94
Տույժերի չափը - Վարկի վճարումներն ուշացնելու դեպքում հաճախորդը վճարում է ժամկետանց վարկի գումարի, տոկոսագումարի և սպասարկման վճարի (առկայության դեպքում) նկատմամբ հաշվարկված տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է:
Վարկերի վաղաժամկետ մարման համար տույժ/տուգանք չի կիրառվում:
Վարկի մայր գումարի և հաշվարկված տոկոսագումարների մարումներն իրականացվում են անուիտետային եղանակով՝ ամսական պարբերականությամբ:
Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.
1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար (առկայության դեպքում),
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:
Վարկի սպասարկման վճար - 1,7 % ամսական:
Վարկի սպասարկման վճարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ:
Վարկի սպասարկման վճարի մարումները սահմանվում են տվյալ վարկի մարումների ժամանակացույցով սահմանված վարկի և/կամ տոկոսի յուրաքանչյուր մարման օրը:
Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.
Վարկի համար այլ վճարներ սահմանված չեն:
- Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:
Վարկի հայտի հաստատումը – Վարկը տրամադրվում է սպառողական նպատակով՝ առցանց եղանակով: Վարկի տրամադրման որոշումը կայացվում է ինքնաշխատ համակարգի կողմից՝ հաճախորդի սքոր գնահատականի հիման վրա: Վարկի տրամադրման որոշումը րոպեների ընթացքում հասանելի է դառնում հաճախորդին՝ Farm Credit Mobile բջջային հավելվածի միջոցով:
Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
Վարկային հայտը բավարարելու գործոնները
- Հաճախորդի սքոր գնահատականի համապատասխանություն կազմակերպության պահանջներին
Վարկային հայտը մերժելու գործոնները
- Հաճախորդի սքոր գնահատականի անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ:
Վարկը տրամադրվում է Farm Credit Mobile բջջային հավելվածի միջոցով՝ առցանց եղանակով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է