Գործադիր մարմին
Գլխավոր Գործադիր Տնօրեն/Նախագահ
Արմեն Գաբրիելյան
Պրն. Արմեն Գաբրիելյանը մեծ փորձ ունի գյուղատնտեսական վարկերի տրամադրման ոլորտում: Նա 1995թ. ստեղծված Հայաստանի Գյուղատնտեսական Փոխօգնության Բանկի (ԱԿԲԱ) հիմնադիր աշխատակազմի անդամներից է և մինչև 2004թ. աշխատել է Հայաստանի տարբեր մարզերում` ղեկավարելով բանկի տեղական մասնաճյուղերը, վարկեր տրամադրելով ֆերմերներին և գյուղատնտեսական փոքր ու միջին ձեռնարկություններին:
1991թ. նա ընդգրկված է եղել Հայաստանի անկախացումից հետո իրականացված հողի մասնավորեցման գործընթացում:
1992-95թթ. պրն Գաբրիելյանը ՀՀ Սոցիալական Ապահովության, Զբաղվածության և Միգրացիայի Նախարարության Եղեգնաձորի Շրջանային Կենտրոնի տնօրենն էր:
2005թ. նա ընտրվել է Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոնի վարկային բաժնի ղեկավար, որտեղ նա առանցքային դեր է խաղացել Հայաստանում կոոպերատիվ վարկավորման հաստատության զարգացման ծրագրի մշակման գործում և աշխատել որպես ծրագրի համակարգող մինչև 2007թ. սեպտեմբերի 18-ը: Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ Դիտորդ Խորհրդի կողմից 2007թ. փետրվարի 22-ին նշանակվել է որպես կազմակերպության Նախագահ և Գլխավոր Գործադիր Տնօրեն: 2014-15 թվականներին ընտրվել և վերընտրվել է ՀՀ Վարկային կազմակերպությունների միության նախագահ: 2015թ. նոյեմբերին Արմեն Գաբրիելյանը ընտրվել է Միկրոֆինանսավորման կենտրոնի Խորհրդի անդամ:
Արմեն Գաբրիելյանն ունի իրավաբանության, ինչպես նաև քաղաքագիտության և ֆրանսերեն լեզվի բանասիրության մագիստրոսի որակավորում: Նա լրացուցիչ վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ճապոնիայում` թե իրավագիտության և թե բանկային գործի գծով:
Արմեն Գաբրիելյանը ծնվել է 1959թ. հուլիսի 5-ին:
Հեռախոս՝ (374 10) 550831, 550741
Էլ. հասցե՝ armeng@fca.am
Գլխավոր Գործադիր Տնօրենի Տեղակալ/Գործառնական տնօրեն
Մուշեղ Պետրոսյան
Մինչև Ֆարմ Կրեդիտ Արմենիայում աշխատանքի անցնելը աշխատել է ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկում `որպես Տավուշ մասնաճյուղի կառավարիչ (2004-2007), Տավուշի մարզի պատասխանատու (2002-2004), Վայոց Ձոր մասնաճյուղի ավագ վարկային գործակալ (1999-2002 ) , Վայոց Ձորի մարզպետարանի Ծրագրերի և կանխատեսումների բաժնի գլխավոր մասնագետ (1998-1999 ): 1993 թ-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:
Մուշեղ Պետրոսյանը ծնվել է 1970թ. մայիսի 31-ին:
Հեռախոս՝ (374 10) 550831, 550741
Էլ. հասցե՝ musheghp@fca.am
Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ / Ֆինանսական տնօրեն
Անի Սարգսյան
2003թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, ունի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից (2005թ.):
Մինչ Ֆարմ Կրեդիտ Արմենիայում աշխատանքի անցնելը աշխատել է “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ում որպես ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար (2006-2011), ներդրումների բաժնի մասնագետ նույն բանկում (2005-2006): Լրացուցիչ վերապատրաստումներ է անցել ռիսկերի կառավարման ոլորտում Հայաստանում և արտերկրում:
Անի Սարգսյանը ծնվել է 1982թ. մարտի 12-ին:
Հեռախոս՝ (374 10) 550831, 550741
Էլ. հասցե՝ anis@fca.am
Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Վարկային տնօրեն
Հրանտ Եղիազարյան
1998 թվականին ավարտել է Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայի Տնտեսագիտական ֆակուլտետը:
Մինչև Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ աշխատանքի անցնելը աշխատել է Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն հիմնադրամում` որպես գլխավոր վարկային մասնագետ (2005-2007թթ), ԱԿԲԱ բանկի Շիրակի մասնաճյուղում` որպես ավագ վարկային գործակալ (2004-2005թթ), ԱԿԲԱ բանկի Շիրակի մասնաճյուղում` որպես վարկային գործակալ (2001-2004թթ):
Վերապատրաստումներ է անցել Եգիպտոսում և ԱՄՆ-ում գյուղատնտեսության և բանկային գործունեության գծով:
Հրանտ Եղիազարյանը ծնվել է 1974թ. սեպտեմբերի 18-ին:
Հեռախոս՝ (374 10) 550831, 550741
Էլ. հասցե՝ granty@fca.am
Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Տարածքային զարգացման գծով տնօրեն
Արսեն Լոբյան
Արսեն Լոբյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվում: Աշխատանքի է անցել որպես վարկային մասնագետ 2009 թ. – ից: Շուրջ 4 տարի վարկային մասնագետի աշխատանքից հետո 2013թ.-ին զբաղեցրել է կազմակերպության "Արմավիր" մասնաճյուղի կառավարչի պաշտոնը: 2018 թ. – ի մարտի 1 – ից Արսեն Լոբյանը զբաղեցնում է Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Տարածաշրջանային զարգացման գծով տնօրենի պաշտոնը:
2009թ. – ին Ա. Լոբյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարման բաժինը: 2012թ.-ին ավարտել է Տնտեսագիտության և իրավաբանության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի կոչում:
Ծնվել է 1986 թ. – ի հունիսի 5 – ին:
Հեռախոս՝ (374 10) 550831, 550741
Էլ. հասցե՝ arsen.lobyan@fca.am
Գլխավոր հաշվապահ
Հրաչուհի Հովհաննիսյան
Հրաչուհի Հովհաննիսյանը 2001թ. ավարտել է ուսումը Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի "Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում և պլանավորում" բաժնում:
Տիկին Հովհաննիսյանն ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ ֆինանսաբանկային համակարգում:
Մինչ Ֆարմ Կրեդիտ Արմենիայում աշխատանքի անցնելը Պրոկրեդիտ Բանկ ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ. 2015-2016-ը ստանձնել է Բանկի Հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավարի պաշտոնը, 2012-2015-ին եղել է ավագ հաշվապահ:
2005-2011թթ. աշխատել է Ինեկո բանկ ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
2001-2005թթ. աշխատել է Արմավիրի բժշկական ուսումնարանում՝ որպես գլխավոր հաշվապահ:
Հրաչուհի Հովհաննիսյանը մասնակցել է մի շարք սեմինարների, կոնֆերանսների և անցել մասնագիտական վերապատրաստման տարբեր դասընթացներ:
Հրաչուհի Հովհաննիսյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 6-ին:
Հեռախոս՝ (374 10) 550831, 550741
Էլ. հասցե՝ hrachuhih@fca.am
Ներքին աուդիտի բաժնի պետ
Մեսրոբ Ավագյան
Մեսրոբ Ավագյանը ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ ֆինանսաբանկային համակարգում: 1998թ-ից աշխատել է ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ՓԲԸ-ի Վայոց-Ձոր, Շիրակ, Սյունիք մասնաճյուղերում` սկզբում որպես գանձապահ, ապա որպես մասնաճյուղի գլխավոր հաշվապահ: Մինչ այդ աշխատել է Վայոց Ձորի Հայջրմուղկոյուղի ՊՓԲԸ մասնաճյուղում որպես գլխավոր հաշվապահ: 2008-2010թթ. Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպությունում զբաղեցրել է Ներքին Աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: 2010թ.-ի մարտ ամսից աշխատել է որպես Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի գլխավոր հաշվապահ: 2011թ. մարտ ամսից զբաղեցրել է Ֆարմ Կրեդիտ Արմենիայի Ներքին Աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: 2016թ. նոյեմբեր ամսին նշանակվել է Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի/Տարածաշրջանային զարգացման գծով տնօրենի պաշտոնում:
2018 թ․ մարտի 1 - ից վերանշանակվել է Ֆարմ Կրեդիտ Արմենիայի Ներքին Աուդիտի ստորաբաժանման պետ։
Մեսրոբ Ավագյանը ծնվել է 1971թ. օգոստոսի 29-ին:
Հեռախոս՝ (374 10) 550831, 550741
Էլ. հասցե՝ mesropa@fca.am