Ֆարմ Կրեդիտ Արմենիա Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը Կոոպերատիվ սկզբունքներով առաջնորդվող միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում: Կազմակերպության անդամ-փայատերերը հանդիսանում են կոոպերատիվի սեփականատեր, մասնակից և շահառու:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք) 57 ֆերմերների և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի կողմից:
Կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին որպես ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվ:
Ներկայումս Դիտորդ Խորհուրդը կազմված է 7 անդամներից (մարզերի ներկայացուցիչներից) և երկու արտաքին անդամից, խորհրդի նախագահն է Սերյոժա Հայրապետյանը, Գլխավոր Գործադիր Տնօրենն է Արմեն Գաբրիելյանը:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան սերտորեն համագործակցում է ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի, Ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Հայաստանյան Գրասենյակի հետ: