Արտագնա սեմինար-քննարկում

2016-11-22

2016թ. նոյեմբերի 17-19 Աղվերանի "Արարատ Ռեզորթ" հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ աշխատակազմի համար կազմակերպված եռօրյա սեմինար-քննարկումը:

Սեմինարին մասնակցում էր կազմակերպության ամբողջ աշխատակազմը: Սեմինարի նպատակն էր խմբային քննարկումների միջոցով վեր հանել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները, իրականացնել տարբեր կրթական ծրագրեր՝ ուղղված աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Միջոցառման հագեցված օրակարգի շրջանակներում Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն/Նախագահ Արմեն Գաբրիելյանը խոսեց ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար վարկային կոոպերատիվի դերի և կարևորության մասին: Ներկայացվեցին կազմակերպության զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները:

Սեմինարի շրջանակներում կազմակերպության ղեկավարների կողմից իրականացվեցին մի շարք դասընթացներ, քննարկումներ տարբեր հարցերի շուրջ: Սեմինարին հրավիրված էին նաև փորձագետներ BFC միջազգային խորհրդատվական ընկերությունից, որոնք նույնպես դասընթացներ անցկացրեցին Ֆարմ Կրեդիտի աշխատակիցների համար:

Քննարկվող թեմաների շարքում տեղ էին գտել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման միտումները, տնտեսության առկա վիճակն ու հետագա զարգացումները, ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները: Մեծ ուշադրության էին արժանի մասնաճյուղերի ներկայացումները, որոնք ըստ էության անդրադարձ էին յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկություններին, տեղերում առկա խնդիրներին ու մարտահրավերներին:

Միջոցառումն իր մեջ պարունակում էր նաև ազգային ուղղվածությամբ մշակութային տարր: Կազմակերպության կողմից հրավիրված "Կարին" ավանդական երգի-պարի համույթը, որն իր գոյության տարիներին արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և դափնեգրերի, Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ-ի աշխատակիցներին ներկայացրեց ավանդական հայկական պարերը, դրանց պատմությունն ու նշանակությունը:

Միջոցառումն անցկացվեց դրական աշխատանքային մթնոլորտում: Ակնկալվում է, որ այն դրական արդյունքներ կունենա կազմակերպության հետագա գործունեության համար:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2015-02-10 Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՛՛Ֆարմ Կրեդիտ Արմենիա՛՛ վարկային կոոպերատիվն անցկացնում է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2015-02-10 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" – ն նշեց իր թվով 10-րդ գրասենյակի՝ "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը

2015-02-10 Սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության թվով...