ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ




Ֆարմ Կրեդիտ Արմենիա Ունիվերսալ վարկային կազմակերպության կառավարման 
բարձրագույն մարմինը նրա փայատերերի ընդհանուր ժողովն է (Ընդհանուր ժողով): Ընդհանուր ժողովում ընտրվում է Կազմակերպության Դիտորդ խորհուրդ, որն իրականացնում է ՀՀ օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ վերապահված իրավասություններ: Դիտորդ խորհրդի անդամը իրավունք չունի գործելու կոոպերատիվի անունից:

Վարկային կազմակերպության գործադիր մարմինն է Գլխավոր գործադիր տնօրենը: Վերջինս ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և հաշվետու է Դիտորդ խորհրդին ու Ընդհանուր ժողովին:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության կառավարման մարմինների իրավասությունը և նրանց որոշումների ընդունման կարգը սահմանվում են օրենքով և կազմակերպության Կանոնադրությամբ: 
Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս կոոպերատիվի անդամն ունի մեկ ձայնի իրավունք անկախ փայամասնակցության չափից:

Լիցենզիա և գրանցման վկայական

Մեր կանոնադրությունը

Փայատերերի ընդհանուր ժողովի գումարման կարգ

Վարչակազմակերպական կառուցվածք

Շահաբաժիններ

Նշանակալից մասնակցություն