Վարկ "Ունիվերսալ"

ՀՀ դրամ

Արժույթ

300.000 - 30.000.000

Վարկի Գումար

19.9 - 22.9 %

Վարկի տոկոսադրույք

22.68 - 30.73 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

8 - 60 Ամիս

Վարկի տևողությունը

ԱՄՆ դոլար

Արժույթ

600 - 60.000

Վարկի Գումար

13- 18 %

Վարկի տոկոսադրույք

14.56 - 24.56 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

8 - 60 Ամիս

Վարկի տևողությունը

Նպատակային խումբ - Վարկի համար կարող են դիմել կոոպերատիվի այն անդամ-փայատերերը, որոնց գործունեությունն ընդգրկում է օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեության ոլորտ։

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ։

 

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում`հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Բացառությամբ ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված վարկերի, արժեշղթայի ֆինանսավորման վարկերի, Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վարկերի, “Վարկ Աջակից” վարկատեսակի վարկերի և մինչև 2,000,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարով գյուղատնտեսական վարկերի՝  վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վճարում է վաղաժամկետ մարման տույժ՝ սակագներով սահմանված չափերով:

Մարումների հաճախականություն

Մարումների հաճախականություն – ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան, ազատ ժամանակացույց: Մարման ժամանակացույց սահմանելիս հաշվի են առնվում հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը, սեզոնայնությունը:
Ազատ ժամանակացույցի դեպքում կարող է սահմանվել մարումների արտոնյալ ժամանակահատված մինչև 6 ամիս տոկոսների և մինչև 12 ամիս՝ մայր գումարի մարումների համար:


Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.

1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց տոկոս,
3. Ժամկետանց մայր գումար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:


Գրավի առարկա կարող են հանդիսանալ

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
-         տրանսպորտային միջոցներ՝ մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-         գյուղատնտեսական տեխնիկա,
-         շինարարական տեխնիկա,
-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,
-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող  գույք կամ  որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

Այլ վճարներ

Հնարավոր լրացուցիչ վճարները սահմանված են սակագներով:

Գրավային ապահովմամբ վարկերի դեպքում հաճախորդի հնարավոր ծախսեր՝ երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար.

Գույքի գրավադրման ծախսի հոդված

Գույքի գրավադրման ծախսի արժեք

Անշարժ գույք

Տրանսպորտային միջոցներ

Այլ շարժական գույք

Գրավի գնահատում

15,000 – 80,000

 

 

 Սահմանափակումների մասին տեղեկանք

10,000

3,000

 

 Պայմանագրի նոտարական վավերացում

10,000 – 20,000

 

 

 Իրավունքի պետական գրանցում

27,000

3,000

2,000

 

Գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.

Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում 
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի


Վարկի հայտի հաստատումը

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:


Վարկային հայտը բավարարելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

- Դրական վարկային պատմություն

- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

- Վարկի նպատակի համապատասխանություն

 

Վարկային հայտը մերժելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

- Բացասական վարկային պատմություն 

- Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

- Վարկի նպատակի անհամապատասխանություն


Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

- Անձը հաստատող փաստաթուղթ

- ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ

- Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր

- Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ


Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության մասնաճյուղերում: Նախքան վարկային պայմանագրերի կնքումը մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական և ՓՄՁ վարկերի դեպքում հաճախորդին տրամադրվում է Անհատական թերթիկ համաձայն ՀՀ ԿԲ "ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ" 8/05 Կանոնակարգի:


Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:


 

Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել վարկային կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • Արտարժութային վարկերի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված փոխարժեքը, ընդ որում տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքի մեծության փոփոխությունից:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել,եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է