Գյուղատնտեսական վարկ

ՀՀ դրամ

Արժույթ

300.000 - 40.000.000

Վարկի Գումար

10 - 13.9 %

Վարկի տոկոսադրույք

10.24 - 20.17 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

3 -120 Ամիս

Վարկի տևողությունը

ԱՄՆ դոլար

Արժույթ

600 - 80.000

Վարկի Գումար

9 -12 %

Վարկի տոկոսադրույք

9.37 - 19.57 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

3 - 120 Ամիս

Վարկի տևողությունը

Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ գյուղատնտեսական վարկեր ստանալու համար կարող են դիմել ՀՀ մարզերում գյուղատնտեսությամբ զբաղվող "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի անդամ փայատերերը: Կոոպերատիվի անդամ-փայատեր կարող են դառնալ այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ և հարակից այլ գործունեությամբ, առևտրային, արտադրական կամ ձեռնարկատիրական այլ գործունեությամբ:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի անդամագրության կարգ

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

 

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

 

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Անկախ գումարի չափից ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված, ինչպես նաև մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի դեպքում վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում:
5 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթով գումարը գերազանցող վարկերի դեպքում վարկառուն վճարում է վաղաժամկետ մարման տույժ՝ սակագներով սահմանված չափերով:

Մարումների հաճախականություն

Մարումների հաճախականություն – ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան, ազատ ժամանակացույց: Մարման ժամանակացույց սահմանելիս հաշվի են առնվում հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը, սեզոնայնությունը:
Ազատ ժամանակացույցի դեպքում կարող է սահմանվել մարումների արտոնյալ ժամանակահատված մինչև 6 ամիս տոկոսների և մինչև 12 ամիս՝ մայր գումարի մարումների համար:


Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.

1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց տոկոս,
3. Ժամկետանց մայր գումար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:


Գրավի առարկա կարող են հանդիսանալ

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
-         տրանսպորտային միջոցներ՝ մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-         գյուղատնտեսական տեխնիկա,
-         շինարարական տեխնիկա,
-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,
-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող  գույք կամ  որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

Տեղեկացնում ենք, որ

-         Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր գույքից:
-         Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
-         Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
-         7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
-         1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ: 
-         Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:


ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.

-         Վարկի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:,
-         Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Այլ վճարներ

Վարկի սպասարկման վճար՝ 0-0.1% ամսական՝ կախված ֆինանսավորման աղբյուրից:

Վարկի սպասարկման վճար պահանջվում է միայն Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի (ՀՄՀ) միջոցներով, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից (ԳԶՄՀ) փոխառության տրամադրման հայտային եղանակով ներգրավված միջոցներով տրամադրված վարկերի դեպքում: 

Վարկի սպասարկման վճարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ:

Վարկի սպասարկման վճարի մարումները սահմանվում են տվյալ վարկի մարումների ժամանակացույցով սահմանված վարկի և/կամ տոկոսի յուրաքանչյուր մարման օրը:


Գրավային ապահովմամբ վարկերի դեպքում հաճախորդի հնարավոր ծախսեր՝ երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար.

Գույքի գրավադրման ծախսի հոդված

Գույքի գրավադրման ծախսի արժեք

Անշարժ գույք

Տրանսպորտային միջոցներ

Այլ շարժական գույք

Գրավի գնահատում

15,000 – 80,000

 

 

 Սահմանափակումների մասին տեղեկանք

10,000

3,000

 

 Պայմանագրի նոտարական վավերացում

10,000 – 20,000

 

 

 Իրավունքի պետական գրանցում

3000 – 26,000

3,000

2,000

 

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.

Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Գառդի ՍՊԸ


Վարկի հայտի հաստատումը

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:


Վարկային հայտը բավարարելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

- Դրական վարկային պատմություն

- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

- Վարկի նպատակի համապատասխանություն

 

Վարկային հայտը մերժելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

- Բացասական վարկային պատմություն 

- Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

- Վարկի նպատակի անհամապատասխանություն


Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

- Անձը հաստատող փաստաթուղթ

- ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ

- Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր

- Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ

Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր:

"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության մասնաճյուղերում: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:


 

Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել վարկային կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • ԱՄՆ դոլարով վարկերի փաստացի տոկոսադրույքները հաշվարկվել են հիմք ընդունելով 26/02/2021թ.-ին ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող փոխարժեքի մեծության փոփոխությունից:
  • ՀՄՀ-Հայաստանի միջոցներով տրամադրված վարկը նպատակին չօգտագործելու դեպքում վարկատուն կարող է վարկի անվանական տոկոսադրույքը վերանայել մինչև 20% տարեկան` համաձայն վարկային պայմանագրի:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
    Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է