ՀՀ Կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական լիզինգի տոկոսներն ամբողջությամբ սուբսիդավորվում են պետության կողմից, որի արդյունքում լիզինգառուն լիզինգի տոկոսներ չի վճարում:
Նպատակային խումբ - Լիզինգային ծառայությունից կարող են օգտվել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի անդամ փայատերերը, որոնց գործունեությունն ընդգրկում է գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և այլ ոլորտներ:
Առանձին դեպքերում՝ վարկային կոմիտեի որոշմամբ, լիզինգային գործարք կարող է կնքվել ոչ կոոպերատիվի անդամների հետ:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի անդամագրության կարգ
Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ առաջնային շուկայում վաճառվող հետևյալ հիմնական միջոցները`
- Տրակտորներ, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ
- Արտադրական հոսքագծեր և սարքավորումներ
- Շինարարական տեխնիկա
- Ավտոտրանսպորտ
- Այլ հիմնական միջոցներ
Լիզինգի տրամադրման համար պահանջվող նվազագույն կանխավճարը սահմանվում է լիզինգի առարկայի արժեքի 20 %-ի չափով: Վարկային Կոմիտեի որոշմամբ լիզինգի հայտը կարող է հաստատվել ավելի պակաս կանխավճարով (մինչև 0 %), սակայն 20 %-ից պակաս կանխավճարի դեպքում վարձակալը պետք է պարտադիր ներկայացնի լրացուցիչ գրավ կամ երաշխավորություններ՝ եթե լիզինգի արժեքը գերազանցում է 1 000 000 ՀՀ դրամը:
Լիզինգի պայմանագրի ավարտից հետո վարձակալը կարող է սեփականության իրավունքով գնել լիզինգով իրեն տրամադրված հիմնական միջոցը` վճարելով լիզինգի պայմանագրի կնքման պահին եղած գույքի լիզինգի արժեքի 0.5%-ը, բայց ոչ ավել քան 15,000 ՀՀ դրամը: Լիզինգի տոկոսները հաշվարկվում են մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով տարին ընդունելով 365 օր:
ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով լիզինգային գործարքները կնքվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը (լիզինգը) Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:
Վարկի (լիզինգի) տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի (լիզինգի) գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365
Օրինակ՝
Վարկի (լիզինգի) գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ
Վարկի (լիզինգի) տարեկան տոկոսադրույք` - 14%
Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12
Տույժերի չափը - Վարկի (լիզինգի) տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի (լիզինգի) ժամկետանց գումարի և վարկի (լիզինգի) ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Լիզինգառուն կարող է վաղաժամ մարել լիզինգի գծով պարտավորությունը: Կոոպերատիվի սակագներով կարող են սահմանվել վաղաժամկետ մարման տույժեր:
Ամսական, եռամսյակային, կիսամյակային՝ կախված հաճախորդի դրամական հոսքերից:
Ապահովվածություն - Վարկային կոմիտեի որոշմամբ կարող է պահանջվել լրացուցիչ ապահովվածություն՝ գրավ, երաշխավորություն:
Գրավի առարկա կարող են հանդիսանալ.
- անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
- տրանսպորտային միջոցներ` մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
- գյուղատնտեսական տեխնիկա,
- շինարարական տեխնիկա,
- արտադրական հոսքագծեր, սարքավորումներ,
- խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:
Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:
Գրավի առարկայի գնահատված արժեքը պետք է լինի ոչ պակաս քան լիզինգով տրամադրվող հիմնական միջոցի արժեքի 20%-ը:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
- Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.
- Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:,
- Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Հնարավոր լրացուցիչ վճարները սահմանված են սակագներով:
Գրավային ապահովմամբ վարկերի դեպքում հաճախորդի հնարավոր ծախսեր՝ երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար.
Գույքի գրավադրման ծախսի հոդված |
Գույքի գրավադրման ծախսի արժեք |
||
Անշարժ գույք |
Տրանսպորտային միջոցներ |
Այլ շարժական գույք |
|
Գրավի գնահատում |
15,000 – 80,000 |
|
|
Սահմանափակումների մասին տեղեկանք |
10,000 |
3,000 |
|
Պայմանագրի նոտարական վավերացում |
10,000 – 20,000 |
|
|
Իրավունքի պետական գրանցում |
27,000 |
3,000 |
2,000 |
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.
Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Լիզինգի հայտի հաստատումը
Լիզինգի հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 15 օրվա ընթացքում: Հաճախորդը այդ մասին տեղեկացվում է նույն օրվա ընթացքում:
Կազմակերպության կողմից լիզինգի հայտը բավարարելու գործոնները
- Փաստացի գործունեության առկայություն ՀՀ մարզերում
- Համապատասխանություն ֆինանսավորող ծրագրերի, ֆոնդերի պահանջներին
- Վճարունակության համապատասխանություն կազմակերպության սահմանած պահանջներին
Կազմակերպության կողմից լիզինգի հայտը մերժելու գործոնները
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում լիզինգի հասանելիության համար վերը նշված պահանջներին, կամ կազմակերպությանը չի բավարարում դիմորդի վճարունակության մակարդակը, չեն կարող օգտվել կազմակերպության կողմից առաջարկվող լիզինգային ծառայությունից: Հաճախորդի ցանկությամբ կազմակերպությունը կարող է տրամադրել գրավոր մերժում:
Լիզինգի համար հաճախորդները կազմակերպություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը
Իրավաբանական անձանց կողմից`
- Լիզինգի հայտ-դիմում
- Պետ. ռեգիստրի գրանցման վկայական (պատճեն)
- Հիմնադիր պայմանագիր (պատճեն)
- Կանոնադրություն (պատճեն)
- Ֆինանսական հաշվետվություններ
- Հիմնադիրների որոշում կազմակերպության ունեցվածքը գրավ դնելու վերաբերյալ
- Սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն)
- Տնօրենի նշանակման հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն
- Տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Սարքավորումների գրավադրման դեպքում՝ նրանց անձնագրերը
- Ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր
Ֆիզիկական անձանց կողմից`
- Լիզինգի հայտ-դիմում
- Անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ/հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ
- Լրացուցիչ ապահովածություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր
- Սարքավորումների գրավադրման դեպքում՝ նրանց անձնագրերը
- Ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Եկամուտների մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն)
Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր:
"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող են հաճախորդից պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն:
Պայմանագրի գործողության ընթացքում լիզինգի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Լիզինգի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է