Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ փոքր և միջին ձեռնարկությունների փոքր վարկեր ստանալու համար կարող են դիմել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ անդամ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն 3 ամիս գործունեություն են ծավալում տվյալ ոլորտում: Կոոպերատիվի անդամ-փայատեր կարող են դառնալ այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ և հարակից այլ գործունեությամբ, առևտրային, արտադրական կամ ձեռնարկատիրական այլ գործունեությամբ:
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:
Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365
Օրինակ՝
Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%
Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12
Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ:
ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված, ինչպես նաև անկախ ֆոնդից մինչև 5 մլն ՀՀ դրամ և դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վաղաժամկետ մարման տույժ չի վճարում:
Մարումների հաճախականություն - կախված հաճախորդի դրամական հոսքերից՝ կարող են սահմանվել ամսական հավասարաչափ մարումներ, վարկի մայր գումարի հավասարաչափ մարումներ կամ ազատ ժամանակացույց: Հնարավոր է սահմանել մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը՝ յուրաքանչյուր տասներկու ամսվա ընթացքում:
Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.
1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց տոկոս,
3. Ժամկետանց մայր գումար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:
Ապահովվածություն - Երաշխավորություն:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա կոոպերատիվի հաճախորդ և կոոպերատիվում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:
Հնարավոր լրացուցիչ վճարները սահմանված են սակագներով:
Գրավային ապահովմամբ վարկերի դեպքում հաճախորդի հնարավոր ծախսեր՝ երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար.
Գույքի գրավադրման ծախսի հոդված |
Գույքի գրավադրման ծախսի արժեք |
||
Անշարժ գույք |
Տրանսպորտային միջոցներ |
Այլ շարժական գույք |
|
Գրավի գնահատում |
15,000 – 80,000 |
|
|
Սահմանափակումների մասին տեղեկանք |
10,000 |
3,000 |
|
Պայմանագրի նոտարական վավերացում |
10,000 – 20,000 |
|
|
Իրավունքի պետական գրանցում |
27,000 |
3,000 |
2,000 |
Գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.
Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:
Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց ևհամապատասխան պայմանագրերը ստորագրելուց և վավերացնելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:
ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:
Նախքան վարկային պայմանագրերի կնքումը մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով ՓՄՁ փոքր վարկերի դեպքում հաճախորդին տրամադրվում է Անհատական թերթիկ համաձայն ՀՀ ԿԲ "ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ" 8/05 Կանոնակարգի:
Վարկային հայտը բավարարելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին
- Դրական վարկային պատմություն
- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն
- Վարկի նպատակի համապատասխանություն
Վարկային հայտը մերժելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների
- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- Բացասական վարկային պատմություն
- Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն
- Վարկի նպատակի անհամապատասխանություն
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետ. ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն և ՀՎՀՀ
- Իրավաբանական անձ հաճախորդի տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Իրավաբանական անձ հաճախորդի կանոնադրության պատճեն
- Տեղեկանք պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձ հաճախորդի վերաբերյալ
- Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդի գործունեության վայրի սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճեն
- Իրավաբանական անձ հաճախորդի հիմնադիրների որոշումը վարկ ստանալու վերաբերյալ
- Իրավաբանական անձ հաճախորդի հիմնադիրների և կապված անձանց անձը հաստատող փաստաթղթի պատճեններ
Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է