Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ

2023-05-04

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն հայտարարում է կազմակերպության 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.

-   աուդիտորական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության և միջազգային ճանաչում, հեղինակություն,

-   առկա է առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ,

-   առկա է ՀՀ տարածքում գործող բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում աուդիտի իրականացման փորձ,

-   աուդիտրական խմբում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան ֆինանսական կազմակերպության աուդիտորի փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ, վկայական կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:

Մրցույթի հայտերը ներկայացվում են փակ ծրարով` ծրարի վրա նշելով.

-   մրցույթի անցկացման վայրի հասցեն,

-   մրցույթի անվանումը,

-   հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`

-   մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը,

-   Հայաստանի Հանրապետության, Անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրներում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,

-  աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի, ինչպես նաև աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,

-  աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները,

-  աուդիտի ծառայության արժեքը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը,

-  ըստ հայտատուի այլ անհրաժեշտ ֆինանսական տվյալներ և փաստաթղթեր:

Աուդիտն իրականացնող ընկերության կողմից աուդիտորական եզրակացության տրամադրման վերջնաժամկետ է սահմանվում հաջորդ տարվա ապրիլի 20-ը:

Մրցույթն անցկացվելու է ք. Երևան, Արաբկիր, Թբիլիսյան 9/16 հասցեում:

Մրցույթի հայտերը ընդունվում են մինչև 25.05.2023թ.-ը:

Հայտերը կարող եք ուղարկել Accounting@fca.am էլ. հասցեին:

Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցույթի տեխնիկական պայմաններով երկրորդ փուլ անցած մասնակիցներից ֆինանսական` գնային առավել ցածր առաջարկ ներկայացրած կազմակերպությունը:

Մրցույթի հայտերը բացվում են 26.05.2023թ.-ին ժամը 12:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (010) 55-08-31 կամ (010) 55-07-41 հեռախոսահամարներով:

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ

Վերադառնալ նախորդ էջ