ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ՏԵՍԼԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ


"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության առաքելությունը, տեսլականը և հիմնական արժեքները  արտահայտում են  կազմակերպության  Դիտորդ խորհրդի, ղեկավարների և անձնակազմի՝  կայուն կոոպերատիվ կառույցի միջոցով  գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը  Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի տեսլականն է ՀՀ-ում  գյուղատնտեսական  վարկային  ներդրումներով լինել առաջատարը  վարկային  կազմակերպությունների մեջ` հաճախորդներին մատուցելով նախընտրելի  ծառայություններ: 

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի հիմնական արժեքներն են.

   •    Ազնվություն

   •    Հարգանք

   •    Հետևողականություն

   •    Կենտրոնացում հաճախորդին

   •    Թիմային կենտրոնացում

   •    Պատշաճություն

   •    Բարձր կատարողականություն

   •    Պրոֆեսիոնալիզմ

   •    Թափանցիկություն

Ֆարմ Կրեդիտի ապրանքանշանը արտահայտում է կազմակերպության կոոպերատիվ կառուցվածքն ու կառավարման առանձնահատկությունները: Կազմակերպության (բուրգի) հիմքը գյուղական Հայաստանն է, գագաթը` խորհուրդը և կառավարող մարմինը, իսկ մեջտեղում առանձնացված է Ֆարմ Կրեդիտը: Այն ունի զամբյուղի տեսք, ինչը թափանցիկության ու լիության խորհուրդ ունի: Բուրգը կայունության ու ամրության խորհրդանիշն է: