Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վարկեր

ՀՀ դրամ

Արժույթ

1.250.000 - 40.000.000

Վարկի/Լիզինգի Գումար

12 - 14 % (սուբսիդավորվող)

Վարկի/լիզինգի տոկոսադրույք

12.68 - 15.39 %

Վարկի/Լիզինգի փաստացի տոկոսադրույք

3 - 96 Ամիս

Վարկի/Լիզինգի տևողությունը

Արժույթ

Վարկի/Լիզինգի Գումար

Վարկի/լիզինգի տոկոսադրույք

Վարկի/Լիզինգի փաստացի տոկոսադրույք

Ամիս

Վարկի/Լիզինգի տևողությունը

Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրաժեք մշակաբույսերի արտադրության խթանման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վարկերի տոկոսները սուբսիդավորվում են պետության կողմից (մասամբ կամ ամբողջությամբ), որի արդյունքում վարկառուն վճարում է վարկի տոկոսները հաշվարկված 5% տարեկան, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվների, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հեթապահության իրականացման կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, գյուղատնտեսությունում տնտեսվարող երիտասարդների (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձինք), այգեհիմնման և/կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրողների համար վարկի տոկոսները սուբսիդավորվում են ամբողջությամբ:

Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ մարզերում գյուղատնտեսությամբ զբաղվող "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ անդամ փայատերերը: Կոոպերատիվի անդամ-փայատեր կարող են դառնալ այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ և հարակից այլ գործունեությամբ, առևտրային, արտադրական կամ ձեռնարկատիրական այլ գործունեությամբ:

Տոկոսի հաշվարկի օրինակ

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ: 

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք / 365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14 %

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 % / 365 = 767.12

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վաղաժամկետ մարման տույժ չի վճարում:

Կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է: Նվազեցվում են սահմանված միջնորդավճարները, իսկ կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող մյուս վճարները՝ նոտարական վավերացման, պետական գրանցման, գույքի գնահատման և այլ վճարներ,որոնք չեն հանդիսանում "Վարկատուի" եկամուտը, նվազեցման ենթակա չեն:

Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման և ՎԿ տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վարկերի պայմանագրի պայմանների Վարկառուի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիք հայտնաբերելու, վարկը ոչ նպատակային օգտագործելու, ինչպես նաև նախորդ 12 ամիսների կտրվածքով տվյալ վարկի մասով 60 օրից ավել ժամկետանց պարտավորություն ունենալու կամ վարկը ստանդարտ դասից այլ դասով դասակարգված լինենու դեպքում վարկի տոկոսների սուբսիդավորումը կդադարեցվի՝ ինչը կհանգեցնի վարկառուի կողմից փաստացի վճարվող տոկոսագումարների ավելացման:


Մարումների հաճախականություն

Մարումների հաճախականություն – ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան, ազատ ժամանակացույց: Մարման ժամանակացույց սահմանելիս հաշվի են առնվում հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը, սեզոնայնությունը:
Ազատ ժամանակացույցի դեպքում կարող է սահմանվել մարումների արտոնյալ ժամանակահատված և՛ տոկոսների, և՛ մայր գումարի վճարումների համար մինչև 12-ական ամիս։ Ընդ որում տոկոսների միանվագ հետաձգումը չի կարող գերազանցել 6 ամիսը, մայր գումարը՝ 12 ամիսը։

Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.

1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
-         տրանսպորտային միջոցներ` մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-         գյուղատնտեսական տեխնիկա,
-         շինարարական տեխնիկա,
-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,
-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

Տեղեկացնում ենք, որ

-         Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր գույքից:
-         Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
-         Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
-         7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
-         1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ: 
-         Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.

-         Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:,
-         Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Այլ վճարներ

Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.

-     ՀՀ բանկերից  վարկի գումարի կանխիկացման դեպքում հաճախորդից կարող է պահանջվել կանխիկացման վճար՝ գումարի մինչև 0.25%-ի չափով:

-     Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:

Հնարավոր լրացուցիչ վճարները սահմանված են սակագներով:

Գրավային ապահովմամբ վարկերի դեպքում հաճախորդի հնարավոր ծախսեր՝ երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար.

Գույքի գրավադրման ծախսի հոդված

Գույքի գրավադրման ծախսի արժեք

Անշարժ գույք

Տրանսպորտային միջոցներ

Այլ շարժական գույք

Գրավի գնահատում

15,000 – 80,000

 

 

 Սահմանափակումների մասին տեղեկանք

10,000

3,000

 

 Պայմանագրի նոտարական վավերացում

10,000 – 20,000

 

 

 Իրավունքի պետական գրանցում

3000 – 26,000

3,000

2,000

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.

Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Գառդի ՍՊԸ


Վարկի/լիզինգի հայտի հաստատումը

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝  հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

Վարկային հայտը բավարարելու գործոնները

-   Հաճախորդի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի դասընթացին մասնակցությունը հաստատող հավաստագրի առկայություն։

-   Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

-   Դրական վարկային պատմություն

-   Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

-   Վարկի նպատակի համապատասխանություն

Վարկային հայտը մերժելու գործոնները

Հաճախորդի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի դասընթացին մասնակցությունը հաստատող հավաստագրի բացակայություն

-  Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

-  Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

-  Բացասական վարկային պատմություն 

-  Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

-  Վարկի նպատակի անհամապատասխանություն


՚՚Ֆարմ Կրեդիտ Արմենիա՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս հիմնվում է հաճախորդի վարկային պատմության վրա,

Վարկային պատմության էությունը


Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

-  Անձը հաստատող փաստաթուղթ

-  ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ

-  Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր

-  Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ

Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր:

"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:


 

Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը (ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել վարկային կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • ԱՄՆ դոլարով վարկերի փաստացի տոկոսադրույքները հաշվարկվել են հիմք ընդունելով 17/02/2023թ.-ին ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող փոխարժեքի մեծության փոփոխությունից:
  • ՀՄՀ-Հայաստանի միջոցներով տրամադրված վարկը նպատակին չօգտագործելու դեպքում վարկատուն կարող է վարկի անվանական տոկոսադրույքը վերանայել մինչև 20% տարեկան` համաձայն վարկային պայմանագրի:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
    Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է