Հայաստանի միակ վարկային կոոպերատիվը 15 տարեկան է

2022-10-21

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի միակ վարկային կոոպերատիվը՝ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա››-ն, նշում էր իր ստեղծման տասնհինգերորդ ամյակը։ Գործելով մրցունակ շուկայում՝ Ֆարմ Կրեդիտը տրամադրում է առավելապես գյուղատնտեսական և ՓՄՁ վարկեր ՀՀ մարզերում՝ վարկավորումը իրականացնելով ինը մարզային գրասենյակների միջոցով։  Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ նաև նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությունը, որը գտնվելով մայրաքաղաքում, հնարավություն է ընձեռելու վարկավորում իրականացնել նաև Երևանում ու դրան հարակից շրջաններում։ Ֆարմ Կրեդիտը նաև տրամադրում է գյուղտեխնիկայի, վերամշակման, էներգախնայողության և այլ տիպի սարքավորումների լիզինգ ՓՄՁ-ներին։

Միջոցառմանը ներկա էին կոոպերատիվի անդամ-փայատերերը, կազմակերպության գործընկերները, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Վարկային կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից և այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9700 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է 2.2 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները՝ 15.2  միլիարդ ՀՀ դրամ:

Վերադառնալ նախորդ էջ