Նպատակային խումբ - Վարկի համար կարող են դիմել կոոպերատիվի այն անդամ-փայատերերը, ովքեր կոոպերատիվի կողմից վարկավորվել են առնվազն մեկ անգամ և որոնց գործունեությունն ընդգրկում է օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեության ոլորտ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ։
Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x վարկի սպասարկման վճար/365
Օրինակ՝
Վարկի գումարի մնացորդ` - 1,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք` - 15%
Օրական տոկոսագումարը = 1,000,000 x 15%/365 = 410.95
Տույժերի չափը - Վարկի տոկոսների, մայր գումարի կամ սպասարկման վճարի մարումները ուշացնելու դեպքում`հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Վարկերի վաղաժամկետ մարման համար տույժ/տուգանք չի կիրառվում:
Վարկի և նրա նկատմամբ հաշվարկած տոկոսագումարների մարումը իրականացվում է հետյալ եղանակով՝
Միևնույն հաճախորդը և նրա հետ փոխկապակցված անձինք կարող են ունենալ միայն մեկ գործող վարկ:
Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.
1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց տոկոս,
3. Ժամկետանց մայր գումար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:
Որպես վարկերի ապահովվածություն չի պահանջվում գրավի առարկա, կամ որևէ անձի երաշխավորություն:
Վարկի սպասարկման վճար՝ 2.5% ամսական:
Վարկի սպասարկման վճարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ:
Վարկի սպասարկման վճարի մարումները սահմանվում են վարկի մարումների ժամանակացույցով սահմանված վարկի և/կամ տոկոսի յուրաքանչյուր մարման օրը, ինչպես նաև կարող է սահմանվել ամսական ժամանակացույց՝ անկախ վարկի և/կամ տոկոսների մարումների օրերից:
Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.
- ՀՀ բանկերից և վճարահաշվարկային կազմակերպություններից վարկի գումարի կանխիկացման դեպքում հաճախորդից կարող է պահանջվել կանխիկացման վճար՝ գումարի մինչև 0.25%-ի չափով:
- Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.
Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Գառդի ՍՊԸ
Վարկը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաճախորդի վարկունակության գնահատումը հասցված է նվազագույնի՝ հաշվի առնելով վարկերի գումարի չափը և տևողությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է