Անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկ

ՀՀ դրամ

Արժույթ

1.000.000 - 15.000.000

Վարկի/Լիզինգի Գումար

19.9 - 23.9 %

Վարկի/լիզինգի տոկոսադրույք

23.99 - 28.95 %

Վարկի/Լիզինգի փաստացի տոկոսադրույք

12 -120 Ամիս

Վարկի/Լիզինգի տևողությունը

Արժույթ

Վարկի/Լիզինգի Գումար

Վարկի/լիզինգի տոկոսադրույք

Վարկի/Լիզինգի փաստացի տոկոսադրույք

Ամիս

Վարկի/Լիզինգի տևողությունը

Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ "Անշարժ գույքի գրավով ապահովված վարկ" ստանալու համար կարող են դիմել 20-60 տարեկան ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Տոկոսի հաշվարկի օրինակ

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն 

Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Վարկերի վաղաժամկետ մարման համար տույժ/տուգանք չի կիրառվում:

Կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է: Նվազեցվում են սահմանված միջնորդավճարները, իսկ կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող մյուս վճարները՝ նոտարական վավերացման, պետական գրանցման, գույքի գնահատման և այլ վճարներ,որոնք չեն հանդիսանում "Վարկատուի" եկամուտը, նվազեցման ենթակա չեն:

Մարումների հաճախականություն

Մարումների հաճախականություն – ամսական հավասարաչափ (անուիտետ)

Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.

1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող է հանդիսանալ Երևան քաղաքում կամ ՎԿ նախընտրելի բնակավայրերի ցանկում ներառված որևէ բնակավայրում գտնվող.

բնակարան, առանձնատուն, բնակելի տուն, հասարակական տարածք:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը՝ պետական գրանցման:

ՎԿ նախընտրելի բնակավայրերի ցանկ

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 60%-ը:

Որպես լրացուցիչ ապահովվածություն կարող է պահանջվել երրորդ անձի երաշխավորություն

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

Տեղեկացնում ենք, որ

-         Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր գույքից:
-         Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
-         Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
-         7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
-         1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ: 
-         Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.

-         Վարկի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:,
-         Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Այլ վճարներ

Վարկի սպասարկման վճար՝ 0.15% ամսական:

Վարկի սպասարկման վճարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ:

Վարկի սպասարկման վճարի մարումները սահմանվում են տվյալ վարկի մարումների ժամանակացույցով սահմանված վարկի և/կամ տոկոսի յուրաքանչյուր մարման օրը:

Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.

-     ՀՀ բանկերից վարկի գումարի կանխիկացման դեպքում հաճախորդից կարող է պահանջվել կանխիկացման վճար՝ գումարի մինչև 0.25%-ի չափով:

-     Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:

Գրավային ապահովմամբ վարկերի դեպքում հաճախորդի հնարավոր ծախսեր՝ երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար.

Գույքի գրավադրման ծախսի հոդված

Գույքի գրավադրման ծախսի արժեք

Անշարժ գույք

Գրավի գնահատում

15,000 – 80,000

 Սահմանափակումների մասին տեղեկանք

10,000

 Պայմանագրի նոտարական վավերացում

10,000 – 20,000

 Իրավունքի պետական գրանցում

3000 – 26,000

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.

Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Գառդի ՍՊԸ

Վարկի/լիզինգի հայտի հաստատումը

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

Վարկային հայտը բավարարելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

- Դրական վարկային պատմություն

- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

Վարկային հայտը մերժելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

- Բացասական վարկային պատմություն 

- Գրավի անհամապատասխանություն

՚՚Ֆարմ Կրեդիտ Արմենիա՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս հիմնվում է հաճախորդի վարկային պատմության վրա,

Վարկային պատմության էությունը

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

- Անձը հաստատող փաստաթուղթ

- ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ

- Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր

- Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ

Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր:

"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

Անշարժ գույքով ապահովված սպառողական վարկերը ձևակերպվում են կազմակերպության գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:

Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը (ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել վարկային կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
    Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է