Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն անցկացրեց հերթական աշխատանքային քննարկումը

2016-02-26

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի ռազմավարական պլանավորմանն առընչվող հարցերի քննարկման նպատակով 2016թ. փետրվարի 17-ին "Էլիտ պլազա" բիզնես կենտրոնում տեղի ունեցավ աշխատակազմի արդեն ավանդույթ դարձած ևս մեկ հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին կոոպերատիվի գործադիր ղեկավարությունը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, առաջատար վարկային մասնագետները: Հավաքի ընթացքում ելույթ ունեցան կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, գործադիր տնօրենի տեղակալները, ՄՌԿ պատասխանատուն, մասնաճյուղերի կառավարիչները:

Հավաքի ընթացքում ներկայացվեցին  Ֆարմ Կրեդիտի ֆինանսական ցուցանիշները, վարկային պորտֆելի և այլ ցուցանիշների աճի դինամիկան, աշխատակազմի հոսունության, վերապատաստումների և ուսուցումների վիճակագրությունը: Ներկայացվեցին 2016թ.-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքային պլանները, դրանց իրականացման մարտավարությունը, քննարկվեցին  կոոպերատիվի 2016-17թթ.-ի ռազմավարությանն առնչվող հարցեր: Հանդիպումն ամբողջական դարձրին վարկային նոր պրոդուկտների մշակման, գործընթացների ավտոմատացման և այլ հարցերի շուրջ խմբային քննարկումները:

Ֆարմ Կրեդիտի ղեկավարությունը կարևորում է նմանատիպ հավաքների իրականացումը, քանի որ դրանց բուն առաքելությունը Ֆարմ Կրեդիտի աշխատակազմի մասնակցությամբ ռազմավարական ծրագրերի քննարկումն ու պլանավորումն է, ինչն էլ նպաստում է թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

CIBP միջազգային ընկերության գլխավոր քարտուղար Անդրեա Քարների հոդվածը Ֆարմ Կրեդիտի տասնամյա տարեդարձի մասին

2015-02-10 Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի տասնամյակի առթիվ միջազգային պատվիրակություն էր այցելել...

Ռոբերտ Ֆրեյզիի շնորհակալական խոսքը Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվին

2015-02-10 Ես մեծ պատվի և երախտագիտության արժանացա, երբ ձեր 10-ամյա տարեդարձի տոնակատարության օրն ինձ...

Ֆարմ Կրեդիտը գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից

2015-02-10 Դեկտեմբերի 15-ին Արարատի քաղաքապետարանում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի...