ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի բարձրաստիճան ղեկավարները Հայաստանում են

2008-04-12

2008թ. Ապրիլի 12-19 Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ հյուրընկալեց մի խումբ այցելուների, որոնք ժամանել էին ԱՄՆ-ից, նրանց թվում էին ԱՄՆ  Ֆարմ Կրեդիտ Համակարգի խորհրդի նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Նենսի Փելեթը, Ֆարմ Կրեդիտ Վիրջինիաս կոոպերատիվ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Դեիվ Լոուրենսը և նույն բանկի խորհրդի նախագահ Ջոն Ուելսը:

Այցի նպատակն էր գնահատել Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ զարգացումն ու հետագա անելիքները, առաջարկել անհրաժեշտ փոփոխություններ Ֆարմ Կերդիտ Արմենիայի հետագա զարգացման համար, քաջալերել միջազգային կառույցներին  աջակցելու Ֆարմ Կրեդիտ Արմենիայի զարգացման գործում, ստեղծել կայուն աշխատանքային հարաբերություններ ԱՄՆ ֆարմ Կրեդիտ Համակարգի, Ֆարմ Կրեդիտ Սիստեմի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի, ԱՄՆ Դեսպանատան և ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայությունների հետ:

Այցելուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու Հայաստանի, հատկապես գյուղական Հայաստանի ապրելակերպին: Նրանց ներկայացվեց Ֆարմ Կրեդիտ Արմենիայում առկա առաջընթացը և կազմակերպության հետագա անելիքները:

Այցելության ընթացքում եղան բամաթիվ հանդիպումներ ԱՄՆ դեսպանատան անձնակազմի, միկրովարկավորողների և ունիվերսալ վարկային կազմակերպությունների տնօրենների, ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարարի, ԱԳԶԿ Հիմնադրամի անձնակազմի, ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանի և խորհրդի անդամների, Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի ղեկավար անձնակազմի և ուսանողների, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի հայաստանյան գրասենյակի անձնակազմի և ֆերմերների հետ:

Այցելություններ եղան մի շարք մարզեր ծանոթանալու համար գյուղական Հայաստանի և այնտեղ ապրող մարդկանց հետ ուսումնասիրելու նրանց տնտեսությունը: Այցելուները մասնակցեցին նաև Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ բացմանը նվիրված արարողությանը, որը տեղի ունեցավ 2008թ. ապրիլի 18-ին:

Վերադառնալ նախորդ էջ