“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ ռազմավարական պլանավորման սեմինար Ծաղկաձորում

2010-10-15

2010թ. հոկտեմբերի 7-9 Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի “Գրողների ստեղծագործական տանը” ՖԿԱ-ն անցկացրեց թվով երրորդ ռազմավարական պլանավորման սեմինարը: Սեմինարին մասնակցում էին ՖԿԱ-ի ողջ անձնակազմը, ներառյալ ղեկավար անձնակազմը, ինչպես նաև դիտորդ խորհրդի անդամները և հրավիրյալ մի շարք հյուրեր:
Սեմինարի հիմնական նպատակները և խնդիրներն էին` ՖԿԱ ռազմավարական զարգացման պլանավորման գործընթացի քննարկում,  SWOT վերլուծություն, որն իրենից ներկայացնում է կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների բացահայտում, 29/10/10 Համաշխարհային բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում հնարավորությունների և խնդիրների քննարկում, ՖԿԱ հերթական խորհրդի նիստի անցկացում: Սեմինար ընթացքում ՖԿԱ ստորաբաժանման ղեկավարները ներկայացրեցին հաշվետվություններ, տեղի ունեցան խմբային աշխատանքներ, հարց-պատասխան ձևաչափի քննարկումներ և այլն:

Սեմինարը յուրօրինակ հնարավորություն էր`ընձեռնված ՖԿԱ աշխատակիցներին` ունենալու ավելի լավ պատկերացում և ընկալում ՖԿԱ ստորաբաժանումների աշխատանքների, ապագա պլանների և նոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Այս ռազմավարական պլանավորման ժողովից ՖԿԱ-ն ակնկալում է շատ դրական փոփոխություններ և ՖԿԱ-ի ողջ անձնակազմը շատ շաահագրգռված է և որպես թիմ ակնկալում է սեփական գործողությունների և նախաձեռնությունների բարելավում և ընդլայնում:

Վերադառնալ նախորդ էջ