Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի Գլխավոր Գործադիր տնօրենը այցելում է YTO միջազգային գործարար համաժողով

2010-10-30

2010 թ. հոկտեմբեր ամսին  "Ֆարմ Կրեդիտ Արմենիա " ՈՒՎԿ ԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը մեկշաբաթյա գործնական այց կատարեց Չինաստանի Լուոյանգ քաղաք` մասնակցելու YTO միջազգային գործարար համաժողովին: Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 70 երկրներից, սակայն համաժողովի ամբիոնից իրենց ելույթով հանդես գալու եզակի հնարավորություն էր ընձեռնված միայն 4-ին, այդ թվում` ներկայացուցիչներ Հայաստանից (Արմեն Գաբրիելյան), Մեքսիկայից, Բրազիլիայից և Հարավային Աֆրիկայից: Իր ելույթում ՖԿԱ գործադիր տնօրենը երախտագիտությունը հայտնեց YTO International թիմին, հակիրճ ներկայացրեց ՖԿԱ ստեղծման  պատմությունը և գործունեությունը, ինչպես նաև կարևորեց Ֆարմ Կրեդիտի և YTO Group-ի համագործակցությունը:
Լուոյանգում գտնվելու ընթացքում համաժողովի շրջանակներում պրն. Գաբրիելյանը հանդիպումներ ունեցավ YTO International Group-ի պաշտոնյաների հետ, ադ թվում`  YTO Group-ի գլխավոր փոխտնօրեն Լի Յուջի հետ, YTO International Group-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հայհաո Սոնգի և վերջինիս օգնական Չու Քսյանգքիանի հետ: "Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն YTO տրակտորների միակ ներմուծողն է Հայաստանում և համաժողովի ընթացքում երկու կողմերը քննարկեցին հետագայում ավելի սերտ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

Վերադառնալ նախորդ էջ