Դասընթացներ Դիտորդ Խորհրդի անդամների և ղեկավար անձնակազմի համար

2012-08-03

Հունիսի 30-31 և օգոոտոսի 1-ին “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ հյուրընկալել էր ԱՄՆ-ից ժամանած դասընթացավարների, ովքեր Խորհրդի անդամների և ղեկավար անձնակազմի համար կազմակերպեցին ռիսկերի կառավարման դասընթացներ, որոնց թվում էին՝ Տեխասի A&M Համալսարանի դասախոս Ջոն Փենսոնը և Opportunity International միջազգային ընկերության ռիսկերի կառավարման գլխավոր մասնագետ Լին Էքստոնը:
Դասընթացների հիմնական թեմաներն էին՝ ռիսկերի կառավարում և ներքին աուդիտ, մասնավորապես`  ռիսկերի գնահատում, ռիսկային մատրիցա, ինչպես նաև աուդիտի հանձնաժողովի գործառույթներ: Դասընթացների բաղկացուցիչ մաս էր կազմում նաև իրական դեպքի ուսումնասիրություն (Ստարբանկի օրինակով) “Աաուդիտի հանձնաժողովը և և ներքին վերահոսկողության ձախողումը” վերնագրով:
Կամակերպված դասընթացները շատ տեղեկատվական և օգտակար էին ինչպես Խորհրդի անդամների, այնպես էլ ղեկավար անձնակազմի համար ռիսկերի կառավարման բնագավառում և կնպաստի աուդիտի հանձնաժողովի աշխատանքների ավելի լավ կազմակերպմանը և հնարավոր ռիսկերի կառավարմանը:

Վերադառնալ նախորդ էջ