"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" – ն նշեց իր թվով 10-րդ գրասենյակի՝ "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը

2017-09-20

Սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության թվով 10–րդ հոբելյանական գրասենյակի "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը: Այն համընկավ "Ֆարմ Կրեդիտի" ստեղծման տասնամյա տարեդարձի հետ: Բացման հանդիսավոր արարողությանը հյուրընկալվել էին ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Գերմանիայի Կոոպերատիվների ակադեմիայի տնօրեն Ռուդիգեր Մեյստերը, Ֆրանսիական խնայողական բանկերի ազգային ֆեդերացիայի միջազգային դեպարտամենտի ղեկավար Օլիվիեր Բոմը, Ռուսաստանի Վարկային միությունների լիգայի նախագահ Տատյանա Իվաշկինան, կոոպերատիվի անդամ-փայատերեր, աշխատակիցներ և այլ հայաստանյան և արտասահմանյան գործընկերներ:
Շնորհավորական խոսքով և բարեմաղթանքներով ելույթ ունեցան գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, կոոպերատիվի ԳԳՏ/Նախագահ Արմեն Գաբրիելյանը:
Իրենց ողջույնի խոսքը ուղղեցին նաև արտասահմանյան գործընկերները: Ելույթ ունեցողները նշեցին, որ Ֆարմ Կրեդիտը, լինելով երիտասարդ կոոպերատիվ, նշանակալի առաջընթաց է արձանագրել 10 տարվա ընթացքում և հաջողությամբ համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ:
"Մյասնիկյան" մասնաճյուղը թվով 3-րդն է Արմավիրի մարզում և Ֆարմ Կրեդիտի առաջին մասնաճյուղն է գյուղական համայնքում:
Մասնաճյուղը կոոպերատիվի հաճախորդներին կընդունի ամեն երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 9:00-18:00-ն, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Երևանյան 3/1 հասցեով:
"Մյասնիկյան" մասնաճյուղն իր հաճախորդներին կառաջարկի Ֆարմ Կրեդիտի կողմից մատուցվող ողջ ծառայությունների փաթեթը՝ մասնավորապես՝ գյուղատնտեսական, ագրոբիզնեսի, ՓՄՁ վարկերի, ինչպես նաև գյուղատնտեսական լիզինգի մատչելի ծառայություններ, որոնք նախատեսված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

2018 թվականը հայտարարվել է "Ռայֆայզենի տարի"

2015-02-10 2018 թվականին լրանում է "Կոոպերատիվ գաղափարի և կոոպերատիվ բանկային մշակույթի հիմնադիր գերմանացի...

Արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար իրականացվող հրապարակային մրցույթի ծանուցում

2015-02-10 "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ հայտարարում է արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական...

Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվն անցկացրեց հերթական տարեկան ամփոփիչ հանդիպումը

2015-02-10 "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվն անցկացրեց արդեն ավանդույթ դարձած տարեկան ամփոփիչ...