“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ Առևտրային կոոպերատիվը և “Գոլդեն Գոութ” ՓԲԸ-ն մեկնարկում են արժեշղթայի ֆինանսավորման ծրագիրը

2016-10-04

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ Առևտրային կոոպերատիվը և “Գոլդեն Գոութ” ՓԲԸ-ն սույն թվականի սեպտեմբերի 29-ին կնքեցին «ՀՀ Գյուղատնտեսության Ոլորտի Աջակցման Երկրորդ Փուլ» ծրագրի շրջանակներում այծի կաթի և պանրի արտադրության արժեշղթայի ֆինանսավորման մասին համագործակցության համաձայնագիր: Ֆարմ Կրեդիտը ապրանքային արժեշղթայի ֆինանսավորման նպատակով գործարկել է "Առատ կաթ" նոր վարկատեսակը: Այն իրենից ներկայացնում է վարկավորման ոլորտի նորարարական գործիք ուղղված շղթայի մասնակիցների գործունեության աճին և մրցունակության բարձրացմանը՝  ֆինանսական ռեսուրսների ներգրավման և հատուկ պայմաններով վարկավորման միջոցով:

"Առատ կաթ" վարկատեսակը նախատեսված է “Գոլդեն Գոութ” ընկերությանտը և վերջինիս մատակարար հանդիսացող ֆերմերներին հատուկ պայմաններով վարկեր տրամադրելու համար: "Առատ կաթ" վարկատեսակի պայմանները մշակվել են հաշվի առելով անասնապահության ոլորտի,  կաթ արտադրողների եկամուտների ստացման առանձնահատկությունները։ 

“Գոլդեն Գոութ” ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին և մինչ օրս գործունեություն է ծավալում Հայաստանի Վայոց Ձոր մարզի Գողթանիկ գյուղում: Ընկերությունը ՀՀ-ում առաջին և ամենախոշոր այծի պանիր արտադրողն է: Վերջինս պայմանագրային հիմունքներով համագործակցում է տեղի ֆերմերների հետ՝ ովքեր զբաղվում են կաթի արտադրությամբ: “Գոլդեն Գոութ” ընկերության արտադրանքի իրացման շուկան ընդգրկում է ոչ միայն Հայաստանը, այլև արտերկիրը:
Այս համագործակցությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում կաթնատու անասնապահությամբ զբաղվող ֆերմերների կողմից կաթի արտադրության, ինչպես նաև վերամշակող կազմակերպությունների կողմից պանրի և կաթնամթերքի արտադրության խթանմանը:

Համագործակցության կողմերը հուսով են, որ նմանօրինակ նորարարական քայլը կնպաստի Հայաստանում կաթնատու անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների զարգացմանը և լավ օրինակ կլինի հետագայում այլ ոլորտներում նման փորձի կիրառման համար: Ֆարմ Կրեդիտն ակընկալում է այլ վերամշակողների հետ ևս նմանատիպ համագործակցություններ՝ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2015-02-10 Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՛՛Ֆարմ Կրեդիտ Արմենիա՛՛ վարկային կոոպերատիվն անցկացնում է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2015-02-10 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" – ն նշեց իր թվով 10-րդ գրասենյակի՝ "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը

2015-02-10 Սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության թվով...