“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ յուրաքանչյուր մասնակից համաձայն “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 14.1 հոդվածի 3-րդ մասի, իրավունք ունի ստանալու կազմակերպության վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները, կազմակերպության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները: Վերոնշյալ տեղեկությունները կազմակերպությունը տրամադրում է հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, անվճար:
Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով`
- առձեռն` կազմակերպության գլխամասային գրասենյակում,
- էլեկտրոնային փոստով` fca@fca.am,
- կամ փոստով` “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ, ք.Երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղի 9/16 հասցեով, հեռ.` (+37410) 55 08 31, 55 07 41: