Թափուր աշխատատեղեր

Պաշտոն

Լիզինգի բաժնի պետ

Վայր

Գլխամասային գրասենյակ

Աշխատանքային ժամերը

9:00-18:00

Կրթություն

Բարձրագույն

Կազմակերպություն
Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ
Պրոֆեսիոնալ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը բանկերում, վարկային կազմակերպություններում կամ այլ ֆինանսական կառույցներում պարտադիր է,
  • Ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Վերլուծական ունակությունների առկայություն,
  • Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն (MS Office),
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Աշխատանքի նկարագիր

 

  1. Աշխատանքային պլանների կազմում և բաժնի բնականոն աշխատանքի կազմակերպում,
  2. Արտասահմանյան և հայաստանյան գործընկերների հետ գործարար հարաբերությունների հաստատում,
  3. Լիզինգի գործընթացում մատակարարի և լիզինգի առարկայի վերաբերյալ ուսումնասիրության իրականացում,
  4. Շուկայի պարբերաբար մոնիթորինգի իրականացում,
  5. Ռեզիդենտ մատակարարից ձեռք բերվող լիզինգի առարկաների գնման և լիզինգառուին տրամադրման գործընթացի կազմակերպում
  6. Ներկրվող լիզինգի առարկայի գնման, տեղափոխման, մաքսազերծման աշխատանքների կազմակերպում,
  7. Լիզինգային գործառույթներով պայմանվորված փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
  8. Տրամադրված լիզինգների պարբերական մոնիթորինգի իրականացում,
  9. Կազմակերպության ղեկավարությանը հաշվետվությունների ներկայացում,
  10. Կազմակերպության լիզինգային պրոդուկտների խթանման նպատակով մարքեթինգային արշավների կազմակերպում,
  11. Նախնական հանդիպումների և բանակցությունների միջոցով պոտենցիալ լիզինգառուների  հայտնաբերում, նրանց գործունեության  վայր այցելությունների իրականացում, հայտերի գնահատում:

 

 

Արտոնությունների փաթեթ

  •  Առողջության ապահովագրություն
  • Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրում
  • Արտաքին և ներքին դասընթացներ
  • Պարգևատրումներ ամուսնության, երեխայի ծննդի, հարազատի կորստի կապակցությամբ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Գործուղումներ

 

 

Սեռ
Նշանակություն չունի
Անհրաժեշտ փաստաթղթեր

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներն իրենց ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել էլեկտրոնային տարբերակով hr@fca.am (վերնագրում անպայման նշելով պաշտոնի անվանումը):

(Կցել ֆայլը .doc, .rtf կամ .txt ֆորմատով, ոչ ավել, քան 1Mb)