Փայատերերի տարեկան ընդհանուր ժողով
2026 թվական
 

  

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվը գումարում է փայատերերի հերթական տարեկան ընդհանուր ժողովը: 

Ժողովը տեղի կունենա "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ գրասենյակում սույն թվականի ապրիլի 28-ին, սկիզբը` ժամը 12:00 : 

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են մասնակցել Ժողովին առցանց՝ ժամանակի իրական ռեժիմում: Անդամ-փայատերերը Ժողովին առցանց միանալու համար հղումը կստանան Viber կամ SMS հաղորդագրության միջոցով: 

Անդամ-փայատերերը իրենց հարցերը կարող են ուղարկել գրավոր՝ fca@fca հասցեին՝ մինչև սույն թվականի ապրիլի 20-ը: 

Ժողովի օրակարգը և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին հասանելի կլինեն սույն թվականի ապրիլի 21-ից. 

-      "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ ինտերնետային կայքում` general_meeting_materials_2026,  

-      "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ քվեարկությունների առցանց հարթակում` http://voting.fca.am, 

-      "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ գրասենյակներում` թղթային տարբերակով: 

Կազմակերպության ինտերնետային կայքում վերոնշյալ նյութերը պաշտպանված կլինեն գաղտնաբառով, որը նախօրոք կուղարկվի Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ Viber կամ SMS հաղորդագրության միջոցով:  

Սույն թվականի ապրիլի 28-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվի Ժողովի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են մուտք գործել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ քվեարկությունների առցանց հարթակ (http://voting.fca.am ) (կամ մոտենալ կազմակերպության իրենց տարածաշրջանի մասնաճյուղ), ծանոթանալ Ժողովի օրակարգի հարցերին, նյութերին և քվեարկել Ժողովի հարցերի վերաբերյալ:  

 

Օրակարգի հարցերի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2026թ.-ի Մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը: