Լիցենզիա և գրանցման վկայական


2007թ. սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվը, հայկական գյուղատնտեսական առաջին կոոպերատիվ վարկային կազմակերպությունը, իրավաբանական գրանցում ստացավ ՀՀ Կենտրոնական բանկում (լիցենզիա թիվ 20) կոոպերատիվ վարկավորման ծրագրի հաստատումից մեկ տարի անց: Կառույցը, որը ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ստանում ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի և ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի կողմից,  գյուղատնտեսության ֆինանսավորման իրական կոոպերատիվ կառույց է, և այն միակն է իր տեսակի մեջ Հայաստանում: