Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ "Առատ կաթ" վարկատեսակը տրամադրում է "Գոլդեն Գոութ" ՓԲԸ-ի շուրջ ձևավորված արժեքային շղթայի մասնակիցներին, մասնավորապես՝ կաթի մատակարարներին և "Գոլդեն Գոութ" ՓԲԸ-ին:
Վարկը տրամադրվում է շրջանառու միջոցների ձեռքբերման համար 3-36 ամիս ժամկետով, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման համար՝ 24-84 ամիս ժամկետով: Եթե վարկի գումարի առնվազն 50 տոկոսը հիմնական միջոցների ձեռքբերման համար է, ապա վարկը կարող է տրամադրվել հիմնական միջոցների համար նախատեսված ժամկետով:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:
Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365
Օրինակ՝
Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%
Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12
Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13% տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վաղաժամկետ մարման տույժ չի վճարում:
Կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցվում է: Նվազեցվում են սահմանված միջնորդավճարները, իսկ կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող մյուս վճարները՝ նոտարական վավերացման, պետական գրանցման, գույքի գնահատման և այլ վճարներ,որոնք չեն հանդիսանում "Վարկատուի" եկամուտը, նվազեցման ենթակա չեն:
- կաթի մթերման սեզոնայնությամբ, այսինքն՝ մայր գումարի վճարումները կախված են կաթի մթերման ամիսներից:
- գյուղատնտեսության այլ ճյուղերից ստացվող եկամուտների սեզոնայնությամբ:
Վարկի մարման համար կարող է սահմանվել անուիտետային վճարման գրաֆիկ, եթե տնտեսությունում առկա են ֆինանսական վերլուծությամբ հիմնավորված բիզնես գործունեությունից մուտքեր կամ ամսական եկամտի այլ աղբյուրներ:
Վարկի մարման նպատակով վճարված գումարները մարվում են հետևյալ հերթականությամբ.
1. Տույժեր, տուգանքներ,
2. Ժամկետանց գումարներ,
3. Սպասարկման վճար,
4. Կուտակված տոկոս,
5. Վարկի մայր գումար:
Ապահովվածություն – Երաշխավորություն, գրավ:
Մինչև 3 մլն ՀՀ դրամ վարկի ապահովվածության միջոց կարող է հանդիսանալ նվազագույնը մեկ անձի երաշխավորությունը:
Երաշխավորողներից առնվազն մեկը պետք է համապատասխանի ՎԿ վարկավորման կանոնակարգով սահմանված երաշխավորողների համապատասխանության չափանիշներին (հիմնական երաշխավորություն):
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
- Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.
- Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:,
- Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
3 մլն ՀՀ դրամից ավել գումարով վարկերը պետք է ապահովվեն գրավով:
Գրավի առարկա կարող են հանդիսանալ.
- անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
- տրանսպորտային միջոցներ` մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
- գյուղատնտեսական տեխնիկա,
- շինարարական տեխնիկա,
- արտադրական հոսքագծեր, սարքավորումներ,
- խոշոր և մանր եղջերավոր անասուններ:
Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:
Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:
Վարկի սպասարկման վճար՝ 0-0.1% ամսական:
Վարկի սպասարկման վճարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ:
Վարկի սպասարկման վճարի մարումները սահմանվում են տվյալ վարկի մարումների ժամանակացույցով սահմանված վարկի և/կամ տոկոսի յուրաքանչյուր մարման օրը:
Գործող սակագներին և նախորդ մեկ տարվա փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ.
- ՀՀ բանկերից և վճարահաշվարկային կազմակերպություններից վարկի գումարի կանխիկացման դեպքում հաճախորդից կարող է պահանջվել կանխիկացման վճար՝ գումարի մինչև 0.25%-ի չափով:
- Հաճախորդի կողմից վարկի գումարի և տոկոսների հետվճարումները այլ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով իրականացնելիս կգանձվի միջնորդավճար՝ 100-300 դրամ յուրաքանչյուր գործարքի համար:
Գրավային ապահովմամբ վարկերի դեպքում հաճախորդի հնարավոր ծախսեր՝ երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների համար.
Գույքի գրավադրման ծախսի հոդված |
Գույքի գրավադրման ծախսի արժեք |
||
Անշարժ գույք |
Տրանսպորտային միջոցներ |
Այլ շարժական գույք |
|
Գրավի գնահատում |
15,000 – 80,000 |
|
|
Սահմանափակումների մասին տեղեկանք |
10,000 |
3,000 |
|
Պայմանագրի նոտարական վավերացում |
10,000 – 20,000 |
|
|
Իրավունքի պետական գրանցում |
3000 – 26,000 |
3,000 |
2,000 |
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ.
Օլիվեր Գրուպ ՍՊԸ
Տիտան-Օպտիմում
Տիգրիս ՍՊԸ
Անթ Ռիելթի
Գառդի ՍՊԸ
Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:
Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:
Վարկային հայտը բավարարելու գործոնները
- Հաճախորդի համապատասխանությունը վարկավորման նպատակային խմբին (Մատակարար, Մթերող)
- Մատակարարի՝ Մթերողի հետ կնքված կաթի մատակարարման պայմանագրի և գյուղատնտեսությունում կամ այլ ձեռնարկատիրական ոլորտում նվազագույնը մեկ տարվա փորձի առկայություն
- Վարկունակության մակարդակի համապատասխանություն կոոպերատիվի պահանջներին
- Դրական վարկային պատմություն
- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն կոոպերատիվի պահանջներին
- Վարկի նպատակի համապատասխանություն կոոպերատիվի պահանջներին
Վարկային հայտը մերժելու գործոնները
- Հաճախորդի անհամապատասխանությունը վարկավորման նպատակային խմբին (Մատակարար, Մթերող)
- Մատակարարի՝ Մթերողի հետ կնքված կաթի մատակարարման պայմանագրի և գյուղատնտեսությունում կամ այլ ձեռնարկատիրական ոլորտում նվազագույնը մեկ տարվա փորձի բացակայություն
- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների
- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- Բացասական վարկային պատմություն
- Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն
- Վարկի նպատակի անհամապատասխանություն
՚՚Ֆարմ Կրեդիտ Արմենիա՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս հիմնվում է հաճախորդի վարկային պատմության վրա,
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Անձը հաստատող փաստաթուղթ
- ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ
- Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր
- Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ
Տարաբնույթ հանգամանքներից ելնելով, հնարավոր է պահանջվեն այլ փաստաթղթեր:
"Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողկան վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Պայմանագրի գործողության ընթացքում վարկի քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում: Վարկի քաղվածքները (այդ թվում՝ կրկնօրինակը) տրամադրվում են անվճար: Տեղեկանքների տրամադրման համար գանձվող վճարների չափերը սահմանված են սակագներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` "ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է