Բաց մրցույթ՝ արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության համար

2015-02-09

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ հայտարարում է արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ, կազմակերպության 2015 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ամենամյա արտաքին աուդիտ իրականացնելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
• աուդիտորական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետությունում և/կամ միջազգային ճանաչում, հեղինակություն,
• առկա է առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ,
• ՀՀ տարածքում գործող բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում աուդիտի անցկացման փորձ,
• աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակ և աշխատանքային փորձ,

Մրցույթը անցկացվելու է ք. Երևան, Քաջազնունի 18 հասցեում:Մրցույթի հայտերը ընդունվում են 13.02.2015թ.-ից մինչև 10.03.2015թ.:Մրցույթի հաղթողը որոշվում է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ խորհրդի բաց քվեարկությամբ և հաստատվում է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ ընդհանուր ժողովի կողմից:Մրցույթի հայտերը կբացվեն և արդյունքները կամփոփվեն 11.03.2015թ-ին կայանալիք "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ խորհրդի նիստի ընթացքում:Մրցույթի հայտը ներկայացվում է փակ ծրարով` ծրարի վրա նշելով.

-մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն),
-մրցույթի անվանումը,
-հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`
-մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.
-Հայաստանի Հանրապետության, Անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրներում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
-աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի, ինչպես նաև աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.
-աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները.
-աուդիտի ծառայության արժեքը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը.
-ըստ հայտատուի այլ անհրաժեշտ ֆինանսական տվյալներ և փաստաթղթեր
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ խորհուրդը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրը կարող է պահանջել մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ
ք. Երևան, Քաջազնունի 18
Հեռ. (+37410) 550831, 550741
Ֆաքս (+37410) 550784
Էլ.փոստ fca@fca.am
Ինտերնետային կայք www.fca.am

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2015-02-10 Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՛՛Ֆարմ Կրեդիտ Արմենիա՛՛ վարկային կոոպերատիվն անցկացնում է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2015-02-10 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" – ն նշեց իր թվով 10-րդ գրասենյակի՝ "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը

2015-02-10 Սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության թվով...