Արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար իրականացվող հրապարակային մրցույթի ծանուցում

2016-03-14

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ հայտարարում է արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ, կազմակերպության 2015 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ամենամյա արտաքին աուդիտ իրականացնելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
• աուդիտորական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետությունում և/կամ միջազգային ճանաչում, հեղինակություն,
• առկա է առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ,
• առկա է ՀՀ տարածքում գործող բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում աուդիտի անցկացման փորձ,
• աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան ֆինանսական կազմակերպության աուդիտորի փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (օրինակ, Էյ-Սի-Սի-Էյ« ՍԻ-Փի-Էյ« Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ, վկայական կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
Մրցույթը անցկացվելու է ք. Երևան, Քաջազնունի 18 հասցեում: Մրցույթի հայտերը ընդունվում են մինչև 13.05.2016թ.-ը:

Մրցույթի հաղթողը որոշվում է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ խորհրդի բաց քվեարկությամբ և հաստատվում է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ ընդհանուր ժողովի կողմից: Մրցույթի հայտերը կբացվեն և արդյունքները կամփոփվեն 16.05.2016թ-ին` մրցութային հանձնաժողովի կողմից:

Մրցույթի հայտերը ներկայացվում են փակ ծրարով` ծրարի վրա նշելով.
-մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն),
-մրցույթի անվանումը,
-հայտատուի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`
-մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.
-Հայաստանի Հանրապետության, Անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրներում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.
-աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի, ինչպես նաև աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.
-աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները.
-աուդիտի ծառայության արժեքը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը.
-ըստ հայտատուի այլ անհրաժեշտ ֆինանսական տվյալներ և փաստաթղթեր
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ խորհուրդը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրը կարող է պահանջել մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ
ք. Երևան, Քաջազնունի 18
Հեռ. (+37410) 550831, 550741
Ֆաքս (+37410) 550784
Էլ.փոստ fca@fca.am
Ինտերնետային կայք www.fca.am

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2015-02-10 Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՛՛Ֆարմ Կրեդիտ Արմենիա՛՛ վարկային կոոպերատիվն անցկացնում է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2015-02-10 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" – ն նշեց իր թվով 10-րդ գրասենյակի՝ "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը

2015-02-10 Սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության թվով...