“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ Փայատերերի Տարեկան Ընդհանուր Ժողովը տեղի ունեցավ 2009 թվականի հունվարի 23-ին:

2009-01-26

“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ Փայատերերի Տարեկան Ընդհանուր Ժողովը տեղի ունեցավ 2009 թվականի հունվարի 23-ին: Ժողովին ներկա էին Կազմակերպության94 փայատեր անդամներից 65-ը, Հայաստանում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի համակարգող Շոն Քարմոդին և մի շարք հրավիրված հյուրեր:

Ժողովի ընթացքում փայատեր անդամները տեղեկացան այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Կազմակերպությունում անցած 2008 թվականի ընթացքում:

Կազմակերպության Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը իր ելույթում նշեց, որ ներկայումս Կազմակերպության գերխնդիրը ֆինանսական ռեսուրսների ներգրավումն է, և այդ ուղղությամբ տարվում են մի շարք աշխատանքներ միջազգային կառույցների, տեղական և օտարերկրյա  ներդրողների հետ:

Ա. Գաբրիելյանը 2008 թվականի գլխավոր ձեռք բերումը համարեց “Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան” ծրագրի շրջանակներում ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈՒՎԿ ԱԿ-ի մասնակցությունը, որի շրջանակներում ՖԿԱ-ին հատկացվել էր 300 հազ. ԱՄՆ դոլար վարկային միջոց:

Ներկայումս Կազմակերպության վարկային պորտֆելը կազմում է շուրջ 600 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք գումար, տրամադրվել է ընդանուր առմամբ 54 վարկեր ՀՀ 6 մարզերում, որոնցից 45-ը` գյուղատնտեսական վարկեր են, 9-ը՝ ագրոբիզնեսի: Ա. Գաբրիելյանը նշել է, որ Կազմակերպությունը ապահովել է վարկերի 100-տոկոսանոց վերադարձելիություն` ՈՒՎԿ-ն չունի ոչ մի ժամկետանց վարկ:

Ա. Գաբրիելյանը կարևորեց նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությունը Կազմակերպության ստեղծման օրվանից մինչ այժմ:

Հայաստանում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի համակարգող Շոն Քարմոդին իր խոսքում  գոհունակություն հայտնեց Կազմակերպության առաջընթացի վերաբերյալ և հույս հայտնեց, որ հետագայում Կազմակերպությանը կհաջողվի հաղթահարել իր առջև դրված բոլոր մարտահրավերները:

Վերադառնալ նախորդ էջ