Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի և ԿԲ ներկայացուցիչները այցելել են ՄիդԱթլանթիկ Ֆարմ Կրեդիտ և Վիրջինիայի Ֆարմ Կրեդիտ բանկերը

2009-05-06

Մայիսի 6-ից 8-ը հայկական պատվիրակությունը այցելել է ՄիդԱթլանթիկ Ֆարմ Կրեդիտ և Վիրջինիայի Ֆարմ Կրեդիտ բանկերը, որոնք ԱգՖրսթ վարկային տարածաշրջանի բանկերից են: Այդ երեք օրերի ընթացքում այցելուները և տեղական աշխատըակազմը փորձի փոխանակմանն ուղղված արդյունավետ աշխատանք են իրականացրել: Տեղի են ունեցել տարբեր ներկայացումներ, կլոր սեղաններ, քննարկումներ ընդհանուր կառավարման, վարկավորման, ֆինանսկան, վերահսկողության և այլ ստորաբաժանումների գործունեության, գործընթացների, ընթացակարգերի, կանոնակարգերի և այլ հարցերի շուրջ: Խումբը նաև այցելել է բանկերի որոշ հաճախորդներին և տեսել իրականացված աշխատանքի արդյունքները:

Վերադառնալ նախորդ էջ