Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի գործադիր տնօրենը և Պլանավորման բաժնի ղեկավարը մասնակցել են 13-րդ միկրոֆինանսավորման համաժողովին

2010-06-07

“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի գլխավոր գործադիր տնօրենը և Պլանավորման և Վերլուծության ստորաբաժանման ղեկավարը մասնակցել են մայիսի 26-28 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Միջազգային Միկրոֆինանսավորման ամենամյա համաժողովին` "Ետճգնաժամային միկրոֆինանսավորում . որն է առաջընթացի վստահելի ուղին" խորագրով: Համաժողովը բաղկացած էր մի շարք սեմինարներից և ներդրողների տոնավաճառից:

Կոնֆերանսին մասնակցել են 50 երկրներից ժամանած շուրջ 400 պատվիրակներ, որոնց թվում էին միկրոֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, դոնոր կազմակերպություններ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ, մասնագետներ և այլոք: ՖԿԱ ներկայացուցիչները մասնակցեցին միկրոֆինանսավորման ոլորտում ռիսկային կառավարմանը նվիրված սեմինարին, ինչպես նաև որոշ լիագումար նիստերին: 

Ներդրողների հետ հանդիպումը հիանալի հնարավորություն ընձեռեց ՖԿԱ ներկայացուցիչներին` հանդիպելու հավանական ներդրողների հետ, որոնցից շատերի համար տպավորիչ էր Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ դինամիկ զարգացման փաստը և որոնք հետաքրքրություն ցուցաբերեցին ՖԿԱ հետ գործնական հարաբերությունների հաստատմանը: Բանակցությունների արդյունքում հետագա համագործակցության մի քանի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:  

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...