‘Ֆարմ Կրեդիտ Արմենիա’ Գործառնական Տնօրենը մասնակցեց Ֆրանկֆուրտի Ֆինանսների և Կառավարման դպրոցի սեմինարին

2012-07-20

Ֆարմ Կրեդիտ Արմենիա’ ՈՒՎԿ ԱԿ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/գործառնական տնօրեն Մուշեղ Պետրոսյանը հուլիսի 8-13 մասնակցել է Գերմանիայի Դաշնության Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած Ֆրանկֆուրտի Ֆինանսների և Կառավարման Դպրոցի կողմից կազմակերպված Ամառային Ակադեմիայի դասընթացներին`նախատեսված ֆինանսական և բանկային կառույցների համար: Դասընթացներն իրենց մեջ ներառում էին հետևյալ թեմաները`Միկրո և ՓՄՁ վարկավորում,  ռիսկերի և ֆինանսների կառավարում, գլուղատնտեսական ֆինանսավորում, միկրոապահովագրություն, առաջնորդության և բանակցությունների զարգացման հմտություններ և այլն:
Դասընթացները հնարավորություն են ընձեռնում մասնակիցներին օգտագործելու ձեռք բերված գիտելիքներն ու փորձև իրենց կազմակերպությունների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

 

 

Վերադառնալ նախորդ էջ