Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն մասնակցեց Եվրոպայի կոոպերատիվների միության ամենամյա համաժողովին

2018-06-01

Մայիսի 16-19-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն Գաբրիելյանը մասնակցեց Եվրոպայի կոոպերատիվների միության ամենամյա համաժողովին Դանիայի Թագավորության Հելսինգոր քաղաքում:

Այս տարի Եվրոպայի կոոպերատիվների միությունը համաժողովն իրականացրել էր իր անդամ "Kooperationen" կազմակերպության աջակցությամբ: Վերջինս Դանիայի գործատուներին միավորող կոոպերատիվ կազմակերպություն է, որն ունի շուրջ 92 անդամ կազմակերպություն և մոտ 14.000 աշխատակից: Հատկանշական է, որ Դանիան ունի 5,7 մլն բնակչություն, որից 1,7 մլն-ը կոոպերատիվների անդամներ են:

Այս տարվա համաժողովի ընդհանուր թեման համաշխարհային կայուն զարգացման հիմնախնդիրներն էին: Աշխատանքային նիստերի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռային հավասարությունը, երիտասարդների ներգրավվածությունը եվրոպական երկրների տնտեսական զարգացման մեջ, կոոպերատիվի մոդելի դերը միջազգային զարգացման գործում և այլ հարցեր, որոնք անմիջականորեն ուղղորդված են կայուն զարգացման նպատակների իրագործմանը:

Վերադառնալ նախորդ էջ