Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2017-11-01

Արդեն 4-րդ տարին անընդմեջ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվն անցկացնում է Միկրոֆինանսավորման կենտրոնի (ՄՖԿ) նախաձեռնած "՛Խելամիտ վարկավորում" մեկամսյա կրթական - խորհրդատվական արշավը:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում արշավի շրջանակներում Ֆարմ Կրեդիտը ՀՀ 7 մարզերում կազմակերպել էր սեմինար - քննարկումներ, որոնց նպատակն էր օգնել հաճախորդներին հասկանալ՝ ինչպես վարկավորվել խելամիտ և պատասխանատու ձևով: Ֆարմ Կրեդիտի աշխատակազմը 1 ամիս շարունակ ներկա և պոտենցյալ հաճախորդներին անհատապես ներկայացրել է արշավի հիմնական հաղորդագրությունները՝ տարածելով պաստառներ և բուկլետներ: "Խելամիտ վարկավորում" արշավի անփոփոխ կարգախոսն է՝ "Կառավարե՛ք Ձեր պարտքը. թույլ մի՛ տվեք, որ այն կառավարի Ձեզ":
"Խելամիտ վարկավորման" հիմնական հաղորդագրություններն են՝ որքա՞ն վարկ կարող եմ վերցնել, որքա՞ն պետք է վճարել, արդյո՞ք հասկանում եմ պայմանագիրը, ի՞նչ պետք է անել դժգոհության դեպքում, ի՞նչ ռիսկ է ներկայացնում արտարժույթային վարկը:
Այս տարի առաջին անգամ ՛՛Խելամիտ վարկավորում՛՛ արշավի բուն հաղորդագրություններից բացի ՄՖԿ - ն հաճախորդներին առաջարկեց նորարարական գործիք՝ ֆինանսական առողջության ստուգման թեստ և խորհուրդներ՝ ինչպես ճիշտ տնօրինել սեփական եկամուտներն ու ծախսերը: Թեստն օգնում է բացահայտել անհատի ֆինանսական ուժեղ և թույլ կողմերը: Որպես արդյունք հաճախորդները կարողանում են ստուգել իրենց եկամուտ – ծախսերի կառավարման արդյունավետությունը, դիմացկունությունն արտաքին ֆինանսական ցնցումների նկատմամբ և տեսնում, թե որքան լավ են պլանավորում իրենց երկարաժամկետ ֆինանսական ապագան:
Այս տարի հանդիպումներն անցկացվեցին կոոպերատիվի "Մասիս", "Կոտայք", "Արտաշատ", "Էջմիածին", "Աշտարակ" և "Մյասնիկյան" մասնաճյուղերում, ինչպես նաև Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում, Վայոց Ձորի Արենի գյուղում, Սիսիան և Գորիս քաղաքներում: Սեմինար-քննարկումներին մասնակցել են 142 անդամ-փայատերեր և պոտենցիալ հաճախորդներ: Ֆարմ Կրեդիտ Արմենիան, լինելով ՀՀ-ում միակ վարկային կոոպերատիվը, մեծ նշանակություն է տալիս ճիշտ վարկավորելու և հաճախորդին չափազանց ծանրաբեռնվածությունից պաշտպանելու իր կարողությանը: Մյուս կողմից էլ ոչ պակաս էական է բարձրացնել վարկառուի ֆինանսական կրթվածության մակարդակը և օգնել զարգացնել ճիշտ և խելամիտ ձևով վարկավորվելու հմտությունը: Հետևաբար Խելամիտ վարկավորում արշավը նշանակալի դեր է ունենում վերը թվարկած նպատակների իրականացման և դրական արդյունք ստանալու գործում: Տարեցտարի ավելի ու ավելի է բարձրանում կոոպերատիվի անդամ-փայատերերի ֆինանսական գրագիտության մակարդակը, ինչն էլ խելամիտ վարկավորման հիմնական գրավականն է:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

CIBP միջազգային ընկերության գլխավոր քարտուղար Անդրեա Քարների հոդվածը Ֆարմ Կրեդիտի տասնամյա տարեդարձի մասին

2015-02-10 Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի տասնամյակի առթիվ միջազգային պատվիրակություն էր այցելել...

Ռոբերտ Ֆրեյզիի շնորհակալական խոսքը Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվին

2015-02-10 Ես մեծ պատվի և երախտագիտության արժանացա, երբ ձեր 10-ամյա տարեդարձի տոնակատարության օրն ինձ...

Ֆարմ Կրեդիտը գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից

2015-02-10 Դեկտեմբերի 15-ին Արարատի քաղաքապետարանում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի...