"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2017-10-30

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն այսօր ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
"Այս ծրագրին արդեն մասնակցում են երկու ֆինանսական կառույցներ` "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ" ՓԲԸ-ն, "ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ" ՈՒՎԿ-ն, ինչպես նաև այսօր ծրագրին միացավ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն, ինչը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այս ոլորտում որակյալ ֆինանսական կառույցների առկայությունն ու փորձառությունը կհանգեցնի գյուղատնտեսության ոլորտի ավելի մեծ ֆինանսավորման: Կարծում եմ՝ նման ծրագրերը կնպաստեն, որպեսզի մենք ավելի շուտ անցում կատարենք սոցիալականից դեպի արդյունաբերական գյուղատնտեսություն", - նշել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար մարզերում հավաստագրերի տրամադրման դասընթացներն են անցկացվում, այս պահին կա շուրջ 5 հազար դիմորդ, որոնցից 1700-ը մասնակցել է դասընթացներին, իսկ 1300 դիմորդ արդեն ստացել է հավաստագիր:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ այս ծրագիրը հնարավորւթյուն կընձեռի ֆերմերներին բարելավել իրենց տնտեսությունները. "Կարծում եմ` այս ծրագիրը մասնակիորեն կլրացնի այն բացը, որն այսօր առկա է մեր երկրի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում":
Արմեն Գաբրիելյանը նաև վստահեցրել է, որ ծրագրին մասնակցել ցանկացողների համար իրենց ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր` նախկին 8 %-ի փոխարեն, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվն անցկացրեց հերթական տարեկան ժողովները

2015-02-10 Հունիսի 5-ից 18-ը ՀՀ յոթ մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Վայոց ձոր, Սյունիք,...

Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը մասնակցեց Ռուսաստանի վարկային միությունների լիգայի 12-րդ ամենամյա ֆորումին

2015-02-10 Ռուսաստանի վարկային միությունների լիգայի հրավերով ս.թ. մայիսի 23-ից 25-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"...

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն մասնակցեց Եվրոպայի կոոպերատիվների միության ամենամյա համաժողովին

2015-02-10 Մայիսի 16-19-ը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն...