Ֆարմ Կրեդիտ Արմենիա Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը Կոոպերատիվ սկզբունքներով առաջնորդվող միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում: Կազմակերպության անդամ-փայատերերը հանդիսանում են կոոպերատիվի սեփականատեր, մասնակից և շահառու:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք)  57 ֆերմերների և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի կողմից:
Կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին որպես ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվ:
Ներկայումս Դիտորդ Խորհուրդը կազմված է  7 անդամներից (մարզերի ներկայացուցիչներից) և  երկու արտաքին անդամից, խորհրդի  նախագահն է Սերյոժա Հայրապետյանը,  Գլխավոր Գործադիր Տնօրենն է Արմեն Գաբրիելյանը:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան սերտորեն համագործակցում է ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի,  Ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Հայաստանյան Գրասենյակի հետ: