Դիտորդ խորհուրդ


Ներկա պահին դիտորդ խորհուրդը բաղկացած է փայատերերի կողմից ընտրված յոթ անդամներից և խորհրդի կողմից նշանակված մեկ անկախ անդամից:

 


Սերյոժա Հայրապետյան  

Դիտորդ խորհրդի նախագահ

Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ

 

Պրն. Սերյոժա Հայրապետյանը, որպես գյուղապետ, պատասխանատու է գյուղի բնակիչների կենսամակարդակի բարելավման, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով ֆինանսական ռեսուրսների հայթայթման, գյուղում իրականացվող բոլոր կարևոր միջոցառումների կազմակերպման և այլ խնդիրների լուծման համար: Հիսունչորս հեկտար կազմող նրա տնտեսությունը զբաղվում է ցորենի, խաղողի և պտղի արտադրությամբ: 

Նա իրավագիտության գծով մագիստրոսի որակավորում է ստացել Սյունիքի մարզի "Գորիս" ինստիտուտում:
2011թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով պրն. Հայրապետյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով:
2014թ. հունիսի 16-ին պարոն Հայրապետյանը "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ի խորհրդի կողմից վերընտրվել է որպես Դիտորդ խորհրդի նախագահ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:  

Սերյոժա Հայրապետյանը ծնվել է 1966թ. հունվարի 23-ին:

Էլ. հասցե՝  seryozha.hayrapetyan@fca.am


 

Արտավազդ Խաչատրյան

Դիտորդ խորհրդի անդամ

Արմավիրի մարզ, գ. Առատաշեն

 

Արտավազդ Խաչատրյանը կրթություն է ստացել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետում, ավարտել է 1974թ.-ին՝ ստանալով գյուղատնտեսության արտադրության ինժեներ - մեխանիկի որակավորում: Կրթությունը շարունակել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, ապա 1980 թ.-ին, պաշտպանելով թեզը, ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ունի ավագ գիտաշխատողի գիտական կոչում: 

Արտավազդ Խաչատրյանն ունի 5000 քմ ջերմոցային տնտեսություն Առատաշեն համայնքում. ջերմոցային բիզնեսում է արդեն 20 տարի: Նախկինում աշխատել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն, հետագայում որպես՝ Հայ Օգնության Ֆոնդի "Ագրոսերվիս" դուստր ձեռնարկության տնօրեն Առատաշեն համայնքում: 
2002թ.-ին հիմնադրել է "Արտո Խաչատրյան" ՍՊԸ-ն և մինչ օրս հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրենը: 

Արտավազդ Խաչատրյանը ծնվել է 01.01.1952թ.-ին: 

Էլ. հասցե՝  artavazd.khachatryan@fca.am



Ռաֆիկ Օհանյան

Դիտորդ խորհրդի անդամ

Տավուշի մարզ, գյուղ Պտղավան

 

Որպես համայնքի ղեկավար, պարոն Օհանյանը պատասխանատու է գյուղում առկա այնպիսի կարևոր խնդիրների լուծման համար, ինչպիսիք են` գյուղի մաքրության ու կանաչապատման ապահովումը, կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար ռեսուրսների հայթայթումը, աջակցություն ընտանիքներին տներ կառուցելու հարցում: Նա նախկինում եղել է Պտղավանի միջնակարգ դպրոցի տնօրեն: Սկսած 2002թ.-ից զբաղեցնում է Վարդաշեն ՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը: Կազմակերպությունը զբաղվում է փախստականների կենսամակարդակի բարձրացման խնդիրներով: Պրն Օհանյանն ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: Ունի 6 հեկտար ցանքատարածություն և դեղձի այգի, որն ընդլայնվում է:

2014թ. հունիսի 16-ին Ռաֆիկ Օհանյանը վերընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:

Ռաֆիկ Օհանյանը ծնվել է 1956թ. նոյեմբերի 27-ին:

Էլ. հասցե՝  rafik.ohanyan@fca.am



Ռոլանդ Սուսունյան

Դիտորդ խորհրդի անդամ

Արարատի մարզ, գ․ Նարեկ


 "Ֆարմ Կրեդիտ"-ի առաջին անդամ-փայատերերից է: Բնակվում է Արարատի մարզի Նարեկ գյուղում: 

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: 1994-1999թթ. սովորել է Հր. Աճառյանի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

1998-2005թթ. աշխատել է ՀՀ Ոստիկանությունում:

2008-2012թթ. զբաղեցրել է Նարեկ համայնքի ղեկավարի պաշտոնը:

Զուգահեռ հիմնել և զարգացրել է բազմաճյուղ տնտեսություն: Զբաղվում է մեծամասամբ այգեգործությամբ և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ:

2018թ. հունիսին պարոն Սուսունյանը ընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ:

Ռոլանդ Սուսունյանը ծնվել է 1977թ. փետրվարի 20-ին:

Էլ. հասցե՝  roland.susunyan@fca.am



Արմեն Ստեփանյան

Դիտորդ խորհրդի անդամ

Կոտայքի մարզ

 

Արմեն Ստեփանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում:

1990-1995թթ. սովորել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում: Մասնագիտությամբ տնտեսագետ է: 

1999-2000թթ. աշխատել է Գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտական կենտրոնում: 2010-2014թթ. Աշխատել է ագրոնախագիծ կենտրոնում: 2003 թ.-ից հիմնադրել է  Ար – Արմ ՍՊԸ-ն, իսկ 2014թ.-ից՝    Ագրոբիզնես ՍՊԸ-ն, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սերմերի ներկրմամբ և վաճառքով: Արմեն Ստեփանյան առ այսօր Ար – Արմ ՍՊԸ-ի և Ագրոբիզնես ՍՊԸ-ի տնօրեն է:

2019թ. հունիսի 24-ին պարոն Ստեփանյանը ընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:

Ամուսնացած է, ունի 2 զավակ: 

Արմեն Ստեփանյանը ծնվել է 02.01.1970 թ:

Էլ. հասցե՝  armen.stepanyan@fca.am



Էդվարդ Պետրոսյան

Դիտորդ խորհրդի անդամ

Վայոց Ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր



Պրն. Պետրոսյանն իր կրթությունը ստացել է Ռուսաստանում՝ Կոստրոմայի Գյուղատնտեսական Ինստիտուտում 1992թ.-ին: Ավարտել է Գյուղատնտեսական ֆակուլտետը և ստացել է համապատասխան մասնագիտացում:

Էդվարդ Պետրոսյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի գյուղատնտեսության և համայնքային աշխատանքի ոլորտում: Նա աշխատել է որպես Արփի համայնքի գյուղապետ 1999-ին 2008թթ.-ը: Պրն. Պետրոսյանն աշխատել է "Սյունիք" ՀԿ-ում որպես գյուղատնտես 01.05.2012թ.-ից մինչև 30.09.2012թ.՝ շարունակելով իր գործունեությունը Վայոց Ձորի մարզպետարանում որպես Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի ավագ մասնագետ:

Էդվարդ Պետրոսյանն այժմ ունի 837մ² ջերմոց, որտեղ աճեցնում է բանջարեղեններ: Ի լրումն ջերմոցի պրն. Պետրոսյանն ունի 1.4 հ այգի:

2014թ. հունիսի 16-ին պարոն Պետրոսյանն ընտրվել է "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Փայատերերի ընդհանուր ժողովի կողմից որպես Դիտորդ խորհրդի անդամ պաշտոնավարման չորս տարի ժամկետով:

Էդվարդ Պետրոսյանը ծնվել է 18.12.1964թ.-ին:

Էլ. հասցե՝  edvard.petrosyan@fca.am



Նորիկ Մկրտչյան

Դիտորդ խորհրդի անդամ

Արագածոտնի մարզ



Նորիկ Մկրտչյանը ծնվել է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում: 

1984-1992թթ. սովորել է Հայկական Գյուղատնտեսական Ինստիտուտում: Մասնագիտությամբ ագրոնոմ է: 

2009թ.-ից աշխատում է Արագածոտնի ԳԱՄԿ-ում: 2019թ.-ից վերջինիս իրավահաջորդ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ֆինանսական խորհրդատվության, նորարությունների և մոնիթորինգի վարչությունում՝ զբաղեցնելով Արագածոտնի բաժնի  պետ պաշտոնը: 2016 թ.-ից հիմնադրել է  Անի-Հայկ գյուղատնտեսական կոոպերատիվը, իսկ 2014թ.-ից՝    Էկո Մթերք սպառողական կոոպերատիվը, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Նորիկ Մկրտչյանը առ այսօր Անի-Հայկ գյուղատնտեսական կոոպերատիվի և Էկո Մթերք սպառողական կոոպերատիվի տնօրենն է:

Ամուսնացած է, ունի 2 զավակ: 

Նորիկ Մկրտչյանը ծնվել է 15.11.1966 թ:

Էլ. հասցե՝  norik.mkrtchyan@fca.am



Հարություն Զաքոյան

Դիտորդ խորհրդի անկախ անդամ

Հարություն Զաքոյանը կրթություն է ստացել Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետում՝ ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորում: Այնուհետև կրթությունը շարունակել է ք. Մոսկվայում՝ 1988-1992թթ-ին՝ Ն.Է Բաումանի անվ. պետական տեխնիկական համալսարանում, ստացել ՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հարություն Զաքոյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի էլ. շարժիչների  գործարանից, որտեղ աշխատել է 1985-1988 թթ-ը: Ունի ակտիվ աշխատանքային գործունեություն տարբեր ֆինանսական կառույցներում՝ ինչպիսիք են ՀՀ Կենտրոնական բանկը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և այլ կառույցներ: 01.08.2017թ-ից առ այսօր շարունակում է աշխատել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամում՝ Արմավիր մարզային մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:

Հարություն Զաքոյանը ծնվել է 10.08.1962թ-ին:

Էլ. հասցե՝  harutyun.zakoyan@fca.am