Փայատերերի տարեկան ընդհանուր ժողով
2023 թվական

 

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվը գումարում է փայատերերի հերթական տարեկան ընդհանուր ժողովը: 

Ժողովը կգումարվի հեռակա՝ էլեկտրոնային եղանակով: Ժողովի օրակարգը և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին հասանելի կլինեն "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ ինտերնետային կայքում (http://www.fca.am/general_meeting_2023.html), քվեարկության առցանց հարթակում (http://voting.fca.am ), ինչպես նաև կազմակերպության գրասենյակներում ս/թ հունիսի 1-ից: Կազմակերպության ինտերնետային կայքում վերոնշյալ նյութերը պաշտպանված կլինեն գաղտնաբառով, որը նախօրոք կուղարկվի Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ SMS հաղորդագրության միջոցով: 

Սույն թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 26-ը ներառյալ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվի 2023թ.-ի մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը կարող են մուտք գործել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ քվեարկության առցանց հարթակ (http://voting.fca.am ) կամ մոտենալ կազմակերպության իրենց տարածաշրջանի մասնաճյուղ, ծանոթանալ Ժողովի օրակարգի հարցերին, նյութերին և քվեարկել Ժողովի հարցերի վերաբերյալ: 

 

Օրակարգի հարցերի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2023թ.-ի Մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը: