Փայատերերի ընդհանուր ժողով 2015 թ.


Հարգելի «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվի անդամ-փայատերեր

2015թ.-ի հունիսի 3-ից մինչև հունիսի 18-ը տեղի կունենան «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվի Փայատերերի տարեկան ընդհանուր ժողովի տարածաշրջանային նիստեր հետևյալ համայնքներում՝

 

 

Ամսաթիվ

Մարզ

Տարածաշրջանային ժողով

1.

Հունիսի 3

Արարատ

Ք. Մասիս

2.

Հունիսի 4

Արարատ

Ք. Արտաշատ

3.

Հունիսի 5

Կոտայք

Գ. Արգել

4.

Հունիսի 10

Արմավիր

Ք.Էջմիածին

5.

Հունիսի 11

Վայոց Ձոր

Ք. Եղեգնաձոր

6.

Հունիսի 12

Սյունիք

Ք. Սիսիան

7.

Հունիսի 16

Արմավիր

Ք. Արմավիր

8.

Հունիսի 17

Արագածոտն

Ք. Աշտարակ

9.

Հունիսի 18

Տավուշ

Գ. Պտղավան

 

Արագածոտն և Կոտայք մարզերում տեղի կունենան Դիտորդ խորհրդի անդամների ընտրություններ: Համապատասխան տարածաշրջանի անդամ-փայատերերը կարող են Դիտորդ խորհրդի անդամության թեկնածուներ առաջադրել մինչև 2015թ.-ի մայիսի 22-ը: Առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել ք. Երևան, Քաջազնունի 18 հասցեով՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ Անվանակարգային հանձնաժողովին:


Ժողովի օրակարգը, Դիտորդ խորհրդի անդամության թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը և օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ նյութերը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին հասանելի կլինեն «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ վեբ կայքում` սույն թվականի մայիսի 25-ից: Վերոնշյալ նյութերը պաշտպանված կլինեն օգտագործողի անունով և ծածկագրով, որոնք նախօրոք կուղարկվեն Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ SMS հաղորդագրության միջոցով: SMS հաղորդագրության միջոցով անդամ փայատերերը կծանուցվեն նաև նիստերի ժամի և վայրի մասին:

Քվեարկությանը մասնակցում են 2015թ. ապրիլի 17-ի դրությամբ հաստատված անդամ-փայատերերը:

Յուրաքանչյուր տարածաշրջանային նիստից հետո քվեատուփերը կտեղադրվեն «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ համապատասխան մասնաճյուղերում: Այն անդամ-փայատերերը, որոնք չեն մասնակցի նիստերին և չեն քվեարկի նիստերի ժամանակ, տվյալ տարածաշրջանային նիստի մեկնարկից սկսած 20 օրյա ժամանակահատվածում աշխատանքային ժամերին կարող են այցելել համապատասխան մասնաճյուղ և քվեարկել՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: