Հարություն Հովհաննիսյան

 


Հարություն Հովհաննիսյանը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ի այն անդամ-փայատերերից է, ով արդեն երկար տարիներ համագործակցում է մեր կոոպերատիվի հետ: Այս գործարարը շարունակում է ընտանեկան գործունեությունը՝ զարգացնելով հոր հիմնած գործը այգեգործության և ջերմոցային տնտեսության ոլորտում:

Հովհաննիսյանների ջերմոցային տնտեսությունը հիմնվել է 1980-ականների սկզբին. սա այն բացառիկ նախագծերից է, որը իրականացվել է այն ժամանակների նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Հայր և որդի զարգացրել են իրենց գործունեությունը շնորհիվ արդյունավետ գործարար ծրագրի, ինչն էլ երկարատև և մանրակրկիտ աշխատանքի արդյունք է:

Հ. Հովհաննիսյանը սկսել է համագործակցել Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի հետ մոտ 7 տարի առաջ՝ կերտելով իր հաջողության ճանապարհը զուգահեռ կոոպերատիվի զարգացմանը:

Այս տնտեսությունը Ֆարմ Կրեդիտի կողմից ֆինանսավորվել է շուրջ 16 անգամ: Կոոպերատիվի կողմից առաջին նշանակալից ֆինանսական աջակցությունը գործարարին եղել է 2008թ. - ին 8.5 մլն դրամի չափով, որը ներդրվել է 2 հա խաղողի այգու և 1500 քմ մակերեսով ջերմոցում կաթիլային համակարգի անցկացման մեջ:

Գործարարի հաջողության ճանապարհին հաջորդ մեծ քայլը կաթսայատան կառուցումն էր և ջերմոցում ջեռուցման համակարգի ներդրումը: Ֆարմ Կրեդիտը, գործարարին տրամադրելով շուրջ 6 մլն դրամ, նպաստել է այդ նախաձեռնության հաջող իրականացմանը:

2011 թ.-ին մեծ ներդրում է կատարվել 620 քմ ապակեպատ ջերմատան կառուցման մեջ: 2014թ.-ին Հ. Հովհաննիսյանը կոոպերատիվի կողմից ֆինանսավորվել է 6մլն դրամով, ինչն ուղղվել է ևս մեկ նոր ջերմոցի կառուցմանը: Գործարարը վարկավորվել է Ֆարմ Կրեդիտի կողմից նաև ընթացիկ ծախսերը հոգալու, իսկ 2015թ.-ին՝ ջերմատան վերանորոգման համար: