Կոոպերատիվների սկզբունքները
Կոոպերատիվները սահմանվում են որպես անհատների և իրավաբանական անձանց միավորումներ, որոնք ինքնակամորեն համախմբված են բավարարելու իրենց ընդհանուր տնտեսական, ֆինանսական, սոցիալական և մշակութային պահանջմունքներն ու կարիքները` համասեփականության և դեմոկրատական կարգավորման հիմունքներով: Կոոպերատիվները այնպիսի արժեքների վրա են հիմնված, ինչպիսիք են փոխօգնությունը, պատասխանատվության զգացումը, հավասարությունը:
Կոոպերատիվ սկզբունքներն են.
1. Ազատ և կամավոր անդամակցություն: Կոոպերատիվը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են և կարող են օգտվել տրամադրվող ծառայություններից և ստանձնել անդամակցության պարտավորությունները:
2. Անդամների ժողովրդական կառավարում: Կոոպերատիվը կարգավորվում է իր իսկ անդամների կողմից, որոնք ակտիվորեն մասնակցում են կազմակերպության քաղաքականության մշակմանը և որոշումների ընդունմանը` մեկ անդամ, մեկ ձայն սկզբունքով:
3. Անդամների տնտեսական մասնակցություն: Կոոպերատիվի անդամները անդամավճարների և կանոնադրական կապիտալում ներդրումների միջոցով ապահովում են իրենց տնտեսական մասնակցությունը և կոոպերատիվի զարգացումը:
4. Անկախություն և ինքնակարգավորում: Կոոպերատիվը անկախ և իր անդամների կողմից կարգավորվող կառույց է, նույնիսկ այն դեպքում, երբ մտնում է համագործակցության այլ կառույցների հետ ու ներգրավում միջոցներ:
5. Տեղեկատվություն և ուսուցում: Կոոպերատիվը շարունակական ուսուցողական աշխատանքներ է իրականացնում իր անդամների համար` գյուղատնտեսության ոլորտի նոր առաջընթացներին, կոոպերատիվ կառավարման սկզբունքներին ու կոոպերատիվի առանձնահատկություններին տեղեկացնելու նպատակով:
6. Հասարակական հոգածություն: Կոոպերատիվը աշխատում է իր անդամների միջոցով և օգնությամբ ապահովել Հայաստանի գյուղաշխարհի կայուն զարգացումը:
7. Համագործակցություն: Իր նպատակներին հասնելու ճանապարհին կոոպերատիվը ակտիվորեն համագործակցում է համայնքային, պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև այլ կոոպերատիվների հետ:
Նշված սկզբունքներից երեքը առավելապես կարևորվում ու կիրառվում են աշխարհի բոլոր կոոպերատիվների կողմից, դրանք են.