Պարտատոմսը բարձր եկամտաբերությամբ ներդրումային գործիք է, որն ապահովում է ներդրողներին տոկոսների վճարումների պարբերական հոսք` արժեկտրոնի տեսքով։ 

Պարտատոմսերը վաճառելու դեպքում ներդրողը ստանում է կուտակված տոկոսագումարները:

Պարտատոմսեր կարող են ձեռք բերել և՛ իրավաբանականև՛ ֆիզիկական անձինք։ Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, այդ իսկ պատճառով պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է միմիայն Բորսայի անդամների միջոցով։ Անդամների ցանկը հասանելի է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.amx.am:

Շուկա ստեղծողի կողմից ամենօրյա գնանշման նվազագույն ծավալը կազմում է տվյալ դասի պարտատոմսերի ընդհանուր քանակի 1 տոկոսը:

Ցուցակված պարտատոմսերն արդեն ունեն շուկայական գին, որը կարող է տարբերվել տեղաբաշխման գնից. լինել անվանական արժեքից ավելի բարձր կամ ավելի ցածր: Գնանշումները հիմնականում իրականացվում են շուկա ստեղծողի կողմից և կախված են պարտատոմսերի պահանջարկից և առաջարկից:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտները ենթակա չեն հարկման:


   Ընթացիկ թողարկում

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն 2024թ․ մայիսի 2-ինիրականացնելու է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես է գալու «Դայմենշն» ՓԲԸ -ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` 5 օրերի ընթացքում։

 

Թողարկվող դրամային պարտատոմսերի էական պայմանները.

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

100,000 ՀՀ դրամ

Ընդհանուր ծավալը

1,200,000,000 ՀՀ դրամ

Շրջանառության ժամկետը

30 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը

12.25%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

Եռամսյակային

Տեղաբաշխող

«Դայմենշն» ՓԲԸ

 

Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիր

Դրամային պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները

Տեղեկատվություն` Հայաստանի ֆոնդային բորսայից 08/05/2024թ.

Տեղեկատվություն` Հայաստանի ֆոնդային բորսայից 07/05/2024թ.

Տեղեկատվություն` Հայաստանի ֆոնդային բորսայից 06/05/2024թ.

Տեղեկատվություն` Հայաստանի ֆոնդային բորսայից 02/05/2024թ.

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 (550831, 1004)
(Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ Ֆինանսական տնօրեն՝ Անի Սարգսյան)։