ՓՄՁ փոքր վարկ

ՀՀ դրամ

Արժույթ

300.000 - 3.000.000

Վարկի Գումար

10 - 22 %

Վարկի տոկոսադրույք

10.44 - 36.29 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

3 - 36 Ամիս

Վարկի տևողությունը

ԱՄՆ դոլար

Արժույթ

600 - 6000

Վարկի Գումար

10 - 17 %

Վարկի տոկոսադրույք

10.44 - 29.71 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

3 - 36 Ամիս

Վարկի տևողությունը

Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ փոքր և միջին ձեռնարկությունների փոքր վարկեր ստանալու համար կարող են դիմել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ անդամ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն 3 ամիս գործունեություն են ծավալում տվյալ ոլորտում: Կոոպերատիվի անդամ-փայատեր կարող են դառնալ այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ և հարակից այլ գործունեությամբ, առևտրային, արտադրական կամ ձեռնարկատիրական այլ գործունեությամբ:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ կոոպերատիվի անդամագրության կարգ

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր: 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

 


Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

 

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Բացառությամբ “Վարկ Աջակից” վարկատեսակի վարկերի՝  վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վճարում է վաղաժամկետ մարման տույժ՝ սակագներով սահմանված չափերով:

ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված, ինչպես նաև անկախ ֆոնդից մինչև 2 մլն ՀՀ դրամ և դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վաղաժամկետ մարման տույժ չի վճարում:

Մարումների հաճախականություն

Մարումների հաճախականություն - կախված հաճախորդի դրամական հոսքերից՝ կարող են սահմանվել ամսական հավասարաչափ մարումներ, վարկի մայր գումարի հավասարաչափ մարումներ կամ ազատ ժամանակացույց: Հնարավոր է սահմանել մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը՝ յուրաքանչյուր տասներկու ամսվա ընթացքում:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ

Ապահովվածություն  - Երաշխավորություն:

Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա կոոպերատիվի հաճախորդ և կոոպերատիվում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

Այլ վճարներ

Կոոպերատիվի անդամավճար - 3,000 ՀՀ դրամ (վճարվում է մեկ անգամ)
Փայամասնակցության վճար – վճարվում է յուրաքանչյուր վարկ ստանալիս`

Հ/Հ Վարկի գումարի միջակայք Փայավճար 
1. 300,000 - 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 20,000 ՀՀ դրամ
2. 1,000,001 - 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 30,000 ՀՀ դրամ
3. 3,000,001 և ավելի ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 60,000 ՀՀ դրամ


Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ 
սակագներով

Վարկի հայտի հաստատումը

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց ևհամապատասխան պայմանագրերը ստորագրելուց և վավերացնելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:


Վարկային հայտը բավարարելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

- Դրական վարկային պատմություն

- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

- Վարկի նպատակի համապատասխանություն

 

Վարկային հայտը մերժելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

-  Բացասական վարկային պատմություն 

-  Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

-  Վարկի նպատակի անհամապատասխանություն

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

-  Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետ. ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն և ՀՎՀՀ

-  Իրավաբանական անձ հաճախորդի տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն

-  Իրավաբանական անձ հաճախորդի կանոնադրության պատճեն

-  Տեղեկանք պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձ հաճախորդի վերաբերյալ

-  Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդի գործունեության վայրի սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճեն

-  Իրավաբանական անձ հաճախորդի հիմնադիրների որոշումը վարկ ստանալու վերաբերյալ

-  Իրավաբանական անձ հաճախորդի հիմնադիրների և կապված անձանց անձը հաստատող փաստաթղթի պատճեններ

Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել,եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: